Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ համբույր թույլ չտվեցին». Դատարանում կնոջն արգելեցին ամբաստանյալ ամուսնուն համբուրել

Նոյեմբեր 24,2016 15:21

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ Խորենացի փողոցին հարող Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում ոստիկանների հետ պատահած միջադեպի գործով առաջին դատական նիստն էր:

Տարածքի բնակիչներ Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանը եւ Հրաչյա Բոյաջյանը հուլիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում փողոց են դուրս եկել՝ բողոքելու, թե ինչու փողոցը ոստիկանները չեն բացում, որ երթուղային տրանսպորտից կարողանան օգտվել, գազամատակարարում չունեն, էլեկտրամատակարարումը դադարեցվել է: Արդյունքում բախում է եղել նրանց եւ ոստիկանների միջեւ, տղաներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ առողջության համար վտանգավոր գործողություն կատարելու համար: Ըստ մեղադրանքի, քար են նետել նրանց ուղղությամբ:

Դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալների հարազատները դժգոհության ալիք բարձրացրեցին. դատական կարգադրիչները թույլ չէին տալիս, որ գոնե մի քանի վայրկյան մոտենային իրենց կալանավորված որդուն, ամուսնուն, ընկերոջը: Ըստ նրանց, դա անմարդկային մոտեցում է:

narine-xazaryanAravot.am-ի հետ զրույցում Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը դժգոհեց, որ թույլ չեն տվել նույնիսկ, որ մոտենա իր ամուսնուն եւ համբուրի. «Նրանք այնպիսի հանցագործներ չեն, որ թույլ չեն տալիս իրենց մոտենալ: Ինձ թույլ չտվեցին: Արդեն բավականին երկար ժամանակ է՝ ամուսնուս կալանավայր չէի այցելել, հույս ունեի այսօր գոնե կմոտիկանայի, մի հատ համբույր կտայի՝ դա էլ թույլ չտվեցին: Մարդասպաններ չեն նրանք, որ այդպես են վարվում տղաների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930