Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ին հորդորում են կասեցնել «Երեւանի գարեջուր» գործարանին տուգանելու որոշումը

Նոյեմբեր 24,2016 14:57

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության  նախագահությունը քննարկել է ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական  Հանձնաժողովի կողմից (ՏՄՊՊՀ)   «Երեւանի գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամի չափով տուգանելու մասին որոշումը եւ անհրաժեշտ է համարում հայտարարել հետեւյալը՝ ՀՀ  ՏՄՊՊՀ   որոշման քննարկումը մեզ հիմք է տալիս պնդելու, որ այն զուրկ է բովանդակային ծանրաբեռնվածությունից, իսկ դրա որոշ դրույթներ պարզապես հակասում են շուկայի տրամաբանությանը:

Մասնավորապես, դժվար է հասկանալ, թե խիստ մրցակցային դաշտում ապրանքի գնի բարձրացումը (ինչը ենթադրում է բյուջեի լրացուցիչ մուտքեր) ինչպես կարելի է դիտարկել որպես գերիշխող դիրքի չարաշահում: Հասկանալի չէ նաեւ, թե ինչ չափանիշներով  է  հանձնաժողովը ապրանքի գնի բարձրացումը  դիտարկում որպես  չհիմնավորված՝ դրանով իսկ սահմանափակելով տնտեսվարող սուբյեկտի իրավունքները գնային քաղաքականության իրականացման հարցում:

Լուրջ  տարակուսանք են առաջացնում նաեւ հանձնաժողովի գործելաոճը, դրան անհրաժեշտ թափանցիկության պակասը:

ՏՄՊՊՀ-ի որոշման վերլուծությունը մեզ հիմք է տալիս նաեւ հայտարարելու, որ լուրջ փոփոխությունների կարիք ունի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը՝ բացառելու համար այնտեղ առկա իրարամերժ դրույթներն ու տարընթերցումի հնարավորությունը, ինչը, փաստորեն, ցանկության դեպքում, կարող է օգտագործվել միակողմանի եւ կամայական որոշումների կայացման համար:

Կարծում ենք, որ քննարկվող որոշման ընդունումը անարդարացիորեն հարվածում է ներքին եւ արտաքին շուկաներում ճանաչում ձեռք բերած ընկերության վարկանիշին եւ հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հռչակված պետություն-բիզնես փոխհարաբերությունների ձեւավորման սկզբունքներին:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը  հույս է հայտնում, որ հանձնաժողովը կկասեցնի որոշման ընդունումը եւ կձեռնարկի մասնագիտական թափանցիկ քննարկումներ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

 

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Norayr says:

    Էս ինչի սաղ սենց Պիվի Հակոբի պաշտպանները դառան: Գիտեք ինչ, մեզ լավ էլ հասնումա, որ մեր հաշվին հարստանում են, նույն Հակոբ Հակոբյանի նման 8 միլիոն դոլլար հայտարարագրում, ում եք պաշտպանում, չեմ հասկանում: Դե ուրեմն լավ էլ անում են, որ ձեր գրպաններն են մտնում ու ձեր երեխեքի փողի հաշվին հարստություն դիզում: Արսեն Ղազարյանը լավ կլինի նորմալ ու արդար աշխատող մի հասարակ գործարարի կողքին կանգնի, ոչ թե որտեղ պատգամավորի ու նախարարի բիզնես կա, ինքը դրանց պաշտպաննա

  2. Օնիկ says:

    Արտադրության կազմակերպումը անչափ բարդույթներ ունի: Ըստ այդմ կոչ եմ անում կառավարությանը պաշտպանելու բարեխիղճ արտադրողների շահերը անհարգի ստուգումներից: Գյումրեցիների համար էլ թանկ է գարեջրի գործարանի, և ոչ միայն այդ ձեռնարկության, այլ բոլոր արտադրողների հաջողությունը: Սա առևտուր չէ: Այստեղ է հենց ձևավորվում կոլեկտիվ կոչվածը իր շատ դրական արդյունքներով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930