էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանն ինքնավնասվել է: Նոյեմբերի 21-ին ածելիով կտրել է երակներն ու կարել աչքերը: Ինչի պատճառով նրան այսօր քրեակատարողական հիմնարկից չէին տեղափոխել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ Վարդան Աբրահամյանի նախագահությամբ նշանակված էր Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը:
Դատական նիստը այսօր տեղի չունեցավ, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի յոթին:
Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ավելի ուշ հայտնել է Tert.am-ին, թե Մուշեղ Մխիթարյանը թեթև ինքնավնասվել է. «Թեթև ինքնավնասում է կատարել, որը բժիշկների կողմից մշակվել է»: Նաեւ հայտնել է, որ ոչ թե ինքնավնասման պատճառով դատարան չի բերվել, այլ որովհետև Մուշեղ Մխիթարյանն ինքն է ուղղակի հրաժարվել դատական նիստին մասնակցել: