Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպառնում է 5-10 տարի ազատազրկում՝ ոստիկանների վրա քար նետելու համար

Նոյեմբեր 24,2016 14:37

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ Խորենացի փողոցին հարող Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում ոստիկանների հետ պատահած միջադեպի գործով առաջին դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ այդ օրերին Սարի թաղի, ինչպես նաեւ հարակից փողոցների գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը դադարեցվել էր, եւ բնակիչները բողոքի էին դուրս գալիս՝ պահանջելով գոնե վերականգնել երթուղային տրանսպորտի երթեւեկությունը, հոսանքը: Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, այդպիսի պահանջով փողոց են դուրս եկել նաեւ տարածքի բնակիչներ Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանը եւ Հրաչյա Բոյաջյանը: Ոստիկանների հետ բախման արդյունքում տեսանյութեր կան, թե ինչպես են քարեր նետում ոստիկանների ուղղությամբ: Ուստի այդ տղաների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար:

dat_xorenaci_6 dat_xorenaci_5 dat_xorenaci_4

Այս դատական նիստում տուժող ճանաչված ոստիկանները չէին եկել: Չէին ներկայացել նաեւ երկու ամբաստանյալների պաշտպանները:

Ժորա Ավետիսյանն ասաց, որ հուլիսի 23-ից կալանքի տակ է: Արման Ադամյանն ասաց, որ իր խնամքի տակ են 4 եւ 8 տարեկան անչափահաս երեխաները: Հրաչյա Բոյաջյանն էլ ասաց, որ իր խնամքին ունի կնոջը եւ 74-ամյա տատիկին, ունի 8-ամյա կրթություն: Ամբաստանյալները նախկինում դատված չեն եղել: Գործով դատախազն է Գեւորգ Գեւորգյանը:

Հրաչյա Բոյաջյանն ասաց, որ իր պաշտպանը Արայիկ Զալյանն է: Դատավորն ասաց, որ նրան պատշաճ ծանուցվել է, բայց չի եկել նիստին՝ պատճառաբանելով, որ եթե մյուս պաշտպանը՝ Ռուզաննա Սիրեկանյանը չի գալիս, ինքն էլ Վանաձորից չեմ գա հասնի: Մինչդեռ Բոյաջյանը դատավորին ասաց. «Իրեն ծանուցագիր չի եկել, իր բերանով եմ ասում»:

dat_xorenaci_3 dat_xorenaci_2 dat_xorenaci_1 dat_xorenaci_8

Նրա կինը՝ Նարինե Ղազարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Արայիկ Զալյանը հաստատ ծանուցում չի ստացել. «Ինքը այսօր առավոտյան է զանգահարել, նոր տեղեկացրել են: Ինքը Վանաձորից է գալիս, 20 րոպեում չի կարող ներկայանալ»: Նա ասաց, որ քիչ առաջ է զրուցել պաշտպանի հետ, նրան պատշաճ չեն ծանուցել: Մեր հարցին՝ դրա մեջ միտո՞ւմ եք տեսնում՝ նա պատասխանեց. «Այո, նիստերն ուզում են հետաձգել»:

Հարազատները դժգոհում էին, որ իրենց երիտասարդ տղաներին դատում են, իբր ծանր վնասվածքներ են պատճառել ոստիկաններին, մինչդեռ իրականում հազիվ քերծվածքներ ստացած լինեն: Քար նետելու համար նրանց կարող են դատապարտել 5-10 տարի ազատազրկման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930