Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բնակչության անվտանգությունը ամեն ինչից վեր է

Նոյեմբեր 24,2016 14:20

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր տեսակետն Ադրբեջանի դատապարտելի քաղաքականության վերաբերյալ:

Է. Շարմազանովը մասնավորապես նշել է.

«Հարգելի գործընկերներ

Հավաքական անվտանգության խնդիրները, ինչպես նաև այլատացության և ահաբեկչության դեմ պայքարը մեր քաղաքական օրակարգի բացառիկ հարցերից են: Հարկ եմ համարում նշել, որ ՀԱՊԿ ԽՎ գարնանային և աշնանային նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կոպտորեն խախտելով 1994 թվականի զինադադարը, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլին ահաբեկչական գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ՝ փորձելով ռազմական ճանապարհով հասնելու հաջողության: Նրանց զինուժի գործողություններն ուղեկցվում էին առանձնակի դաժանությամբ խաղաղ բնակչության նկատմամբ: Ադրբեջանական զինուժի հանցագործ գործողություններն ուղղակիորեն հիշեցնում էին Իսլամական պետության ահաբեկչական ձեռագիրը: Դժբախտաբար այս վեհաժողովի որևէ ներկայացուցիչ չդատապարտեց Ադրբեջանի այդ հանցագործ գործունեությունը:

Հարգելի գործընկերներ

Ժամանակն է դասեր քաղել պատմությունից: Նման ահաբեկչական և հակամարդկային գործողությունների չդատապարտումը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է : Բոլոր փորձերը լուծելու խնդիրը ռազմական ճանապարհով դատապարտված են ձախողման» :

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930