Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:
Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը կարևորեցին միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։ Զրուցակիցներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի աշխատանքներին և գագաթաժողովի նախապատրաստմանը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ