Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ այսօր դիմում կգրի ՀՀԿ-ին անդամակցելու համար:
Aravot.am-ի հարցին՝ պարոն Առաքելյանին է՞լ է հարազատ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը՝ ինչպես վարչապետին, նախարարը դրական պատասխանեց: Ճշտող հարցին՝ կոնկրետ ո՞ր դրույթները, պարոն Առաքելյանը նշեց՝ անվտանգության մասով:
Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք ինքը կարող է մեջբերել Նժդեհի գաղափարախոսությունից որեւէ բան, Իգնատի Առաքելյանը զարմացավ, տարակուսելով, թե ինչ կապ ունի Նժդեհը Հանրապետականի հետ: Երբ լրագրողները նրան հուշեցին, որ Հանրապետականի գաղափարախոսությունը նժդեհական է, պարոն Առաքելյանը կրկին որեւէ պատասխան չուներ: Քաղաքական հարցերը Իգնատի Առաքելյանի սրտով չէին եւ նա հորդորեց իրեն գյուղատնտեսության ոլորտից հարցեր տալ: Երբ մենք փորձեցինք կաթի մթերման խնդիրների մասին հարց տալ, Առաքելյանը այս հարցից էլ խուսափեց եւ ճեղքելով լրագրողների պատնեշը, շտապեց հեռանալ կառավարության շենքից:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ