Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուլիա Գյուլոյան, «Հայ ժողովրդի մշակութային ու հոգեւոր արժեքների յուրացումն ու ոչնչացումը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը՝ մարտահրավերներ եւ սպառնալիքներ»

Նոյեմբեր 24,2016 13:18

Թուրքիայի նեոօսամանական քաղաքականության ժամանակակից ակնհայտ դրսեւորումներից մեկը հայ ժողովրդի հոգեւոր մշակութային արժեքների յուրացումն ու ոչնչացումն է: Քաղաքականություն, որ տեւական ժամանակ իրականացրին թուրքական կառավարությունները, լինի դա սուլթանական, երիտթուրքական, կամ քեմալական: Այն արտահայտվեց սարսափելի ձեւերով, հատկապես Հայերի ցեղասպանության տարիներին՝ 1894-1923 թթ., իրականացված թուրքական կառավարությունների կողմից՝ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ:

Եվ քանի որ մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ կատարված այդ սարսափելի հանցագործության դատապարտումն ու վնասի հատուցումը Միջազգային ընկերակցության կողմից ամբողջությամբ չկատարվեց, ապա ցեղասպանությունը շարունակվեց, շարունակվում է մինչեւ այսօր ընդունելով զանազան այլ ձեւեր, այդ թվում նաեւ որպես մշակութային ցեղասպանություն:

Այս համատեքստում է, որ պետք է ուշադրություն դարձնել քաղաքակրթական այդ ժառանգության հետագա ճակատագրին, որն այսօր հաճախ անվանում են «բնօրրան», նկատի առնելով, որ դա առնչվում է նրանց, ումից սկիզբ է առնում մեր աշխարհի ոգեղենությունը, մարդասիրությունը եւ մշակույթը:

Հայ ժողովրդին պատկանող հնագույն քաղաքակրթության, մշակութային ու հոգեւոր ժառանգության զգալի մասը, ցավոք սրտի, այսօր գտնվում է այն պետության ձեռքում, ով ինքն է իրականացրել չարագործությունը, ով աշխարհին մտածված կերպով ի ցույց է դրել իր բարբարոսական վերաբերմունքը այլ ժողովրդի մշակույթի, այդ արժեքները ստեղծողի նկատմամբ:

Ստիպված ենք արձանագրել, որ տեւական ժամանակ է ինչ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, «զարգացնելով» երիտթուրքերի ավանդույթները, հետեւողական եւ մեթոդաբար շարունակում է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

Ցեղասպանության տարիներին, 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբ, բնիկ հայ բնակչության հիմնական մասի ֆիզիկական ոչնչացումից հետո, սկիզբ է առնում հետեւողական մի գործընթաց՝ արմատախիլ անելու այն ամենը, ինչ կար եւ ընդունված էր համարել հայկական:

Անցնող դարի 28 թ.-ից սկսած անվանափոխության է ենթարկվում այն ամենը, ինչ պատմական է ու ազգային Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա: Հայկական տեղանունների ավելի քան 90 %-ը օտարված է, Արեւմտյան Հայաստանի աշխարհագրական անվանումները փոփոխված:

Հայ ժողովրդին պատկանող հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ վերածված են մզկիթների: Ավերվում է այն ամենը, ինչ ունի հայկական ծագում եւ կամ առնչված է հայերին, հայկական մշակույթին ու պատմությանը: Հուշարձանները, եկեղեցիները, ճարտարապետության գլուխգործոցները, որպես թիրախներ են գործածվում թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, ինչը վայրենաբարո է ժամանակակից ցանկացած պետության համար, եթե իհարկե խոսք չի գնում ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ, ինչպես ԻՊ-ին է: Այն սակավաթիվ եկեղեցիները, որոնք դեռեւս կանգուն են մնացել, գործածվում են որպես ախոռ, պահեստ, կամ բանտ:

Ստեղծվում են նոր եւ կեղծվում այլազան պաշտոնական փաստաթղթեր, որոնք խրախուսում են կեղծ գիտական հրատարակությունների ծնունդը, որտեղ հայոց պատմությունը եւ մշակույթը կեղծվում է եւ կամ միտումնավոր անտեսվում: Ստեղծված է «տվյալների» մի ողջ համակարգ, այսպես կոչված՝ «օրինական վանդալիզմի», ոսկու անօրինական որոնումների եւ պեղումների: Թուրքիայի կառավարության հովանավորչությամբ՝ «ոսկեխույզներն» առանց բացառության ոչնչացնում են ամեն ինչ: Այն հուշարձանները, որոնք Թուրքիային չեն պատկանում, դրանք մարդկության սեփականությունն են: Նրանց կորուստը անփոխարինելի է: Հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը Հայերի ցեղասպանության շարունակությունն է: Ֆիզիկական ոչնչացմանը հետեւեց մշակութային ցեղասպանությունը:

Բազմաթիվ օրինակներից մեջբերենք մի քանիսը:

Նեմրութ լեռան վրա հայ անտիկ աստվածների պանթեոն է: Այնտեղ են տեղադրված հայոց աստվածների՝ Արամազդի, Միհրի, Վահագնի, Անահիտի, Աստղիկի 8-9 մետրանոց արձանները: Նրանց շարքին Անտիոքոս առաջինի արձանը՝ տեղադրված հայ Երվանդունիների տոհմի այդ արքայի հիշատակին՝ մ.թ.ա. 62 թ.-ին: Այսօր թուրքերը յուրացրել են այդ ամենը եւ ներկայացնում են որպես իրենց սեփականը:

Հայկական լեռնաշխարհում Պորտասարը (Գեբեկլի Թեփե-թուրք.) տաճարական համալիր է, որ ներառում է նաեւ աստղադիտարան: Մեծ եւ հնագույն մեգալիթյան կառույցներից է, շուրջ 12 հազար տարեկան: Պորտասարը մեր ժամանակի ամենակարեւոր հայտնագործություններից է: Դա մարդու ձեռքով կառուցված առաջին տաճարն է: Եվ նա նույնպես թուրքական ձեւով անվանափոխված է:

Անի քաղաքը հայկական «ոսկեդարի» հուշարձան է: Անիի հայկական թագավորության հնագույն մայրաքաղաքը: «1001» եկեղեցիների քաղաքից մնացել են ավերակներ եւ նույնիսկ դրանք վանդալներն ավերում են: Թուրքերն անվանափոխել են Անին Անը-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով փորձում են դա ներկայացնել որպես Թուրքիայի մշակութային ժառանգություն:

Նրանք ձեռք են բարձրացրել նաեւ բիբլիական արժեքների վրա, հայերի հիմնական խորհրդանիշներից մեկի, Արարատ լեռան, որ անվանափոխել են որպես Աղրը:

Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է ցեղասպանության ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմաճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել են, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիան դրանք բոլորը ծրագրավորված կերպով ոչնչացրել է:

Որպես նեոօսմանականության քաղաքականության ժամանակակից դրսեւորում կարելի է դիտել Սսի Կաթողիկոսական համալիրը կաթողիկոսարանին վերադարձնելու մերժումը, ինչը նրանք յուրացրել են 20-րդ դարում ցեղասպանությունն իրականացնելու միջոցով:

Թուրքիայի ներկայի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արեւմտահայերենը հայտնվել է ոչնչացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում, քանի որ Արեւմտյան Հայաստանից բռնագաղթվածները հնարավորություն չունեն պատմական հայրենիք վերադառնալու եւ մայրենին այնտեղ գործածելու ու զարգացնելու, որպես իրենց բնական իրավունքի արտահայտություն:

Թուրքիայի վարած նեոօսմանականության ու ձուլման քաղաքականության հատկանշանական օրինակ է վերաբերմունքը համշենահայերի նկատմամբ, որոնք հիմնականում ենթարկվեցին բռնի մահմեդականացման: Շատերը կորցրին իրենց արմատներն ու ազգային ինքնությունը, չեն ընդունում իրենց հայկականությունը, իրենց անվանում են «հեմշիլներ»: Աղոթք կարդալիս արեւմտահայերենով (օրինակ՝ Հայր մերը) ոմանք էլ համոզված են, որ դա համշենական աղոթք է՝ թուրքերեն լեզվով:

Իսկ ճարտարապետական գոհարները, միջնադարյան համշենական կամարակապ կամուրջները՝ թուրքերը առանց ամոթի արձանագրում են, որպես իրենց ձեռքբերում: Եվ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները օգնելու մեր համշենահայ եղբայրներին ու քույրերին վերադառնալու իրենց հայկական արմատներին:

Հայկական գորգերը թուրքերը ներկայացնում են իբրեւ իրենցը, նույնիսկ եթե բերում են Հայաստանից եւ կամ կրկնօրինակում են դրանք, անկախ հայկական խորհրդանիշներից, գույներից եւ այլ…, պնդելով թե ներկայացվածը թուրք ժողովրդի ձեռքբերումն է:

Նրանք այնքան անսկզբունքային ու անշնորք են, որ մեր հայրենասիրական երգն են յուրացրել՝ «Զարթիր լաո»-ն, աշխարհում միակ օրորոցայինը, որտեղ մայրը որդուն քնեցնելու փոխարեն արթնացնում է՝ կոչելով պաշտպանել Հայրենիքը, երգ՝ որով մեր ֆիդայիներն ու մարտիկներն են կռվի ելել: Թուրքական ֆուտբոլային ակումբն այն յուրացրել է եւ գործածում է որպես հիմն, բնականաբար փոխելով բառերը թուրքերենով:

Հնագույն հայկական խոհանոցը նույնպես «կողոպտվել» է հարեւանների կողմից, ինչը դյուրին է ապացուցել, եթե անդրադառնանք ակունքներին՝ ուսումնասիրելով, թե ինչից եւ ինչպես է պատրաստված կերակուրը:

Բերենք հացահատիկի օրինակը, թեեւ կարող ենք եւ այլ օրինակների դիմել: Հացահատիկի 3-4 տեսակներ համարվում են բուն հայկական: Հայտնի է, որ հացահատիկի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Հայերն են, որ հնուց զբաղվել են հացահատիկի մշակմամբ: Բլղուր, փոխինձ, կորկոտ, ձավար, աճառ… եւ այս ամենը այլազան ձեւերով մշակվելով խմորի հետ օգտագործվում է հայկական խոհանոցում: Բոլոր այն կերակրատեսակները, որոնք թուրքերը եւ այլ հարեւաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «օժանդակությամբ» ճգնում են յուրացնել, իրականում բուն հայկական ստեղծագործություն են, որովհետեւ ունեն պատրաստության մաքուր հայկական եղանակ՝ թոնրի մեջ, եւ ունեն հայկական անվանումներ: Այդ ամենը վերաբերում է նաեւ լավաշին ու մատնաքաշին:

Ինչպես կանխագուշակում են շատերը, «քաշիկ» ազգային կերակուրից հետո (քաշել խոսքից), թուրքերը կցանկանան յուրացնել թոնիրը, որը Արեւին երկրպագելու ժամանակներից ի վեր հայերի համար Արեւի խորհրդանիշն է երկրի վրա: Թոնիրն ունի մի քանի գործառույթ, բացի նրանից, որ վառարան է կերակուր պատրաստելու, նաեւ տաքացնում է կացարանը, բուժում է հիվանդությունները եւ այլն:

Այն ամենը ինչ ներկայացվեց վերեւում կատարվում է ցուցադրելու համար, որ թուրքերը բնակչության գլխավոր տարրն են Հայկական լեռնաշխարհում: Սակայն որքան էլ ջանան կեղծել իրենց պատմությունը, վճարել ամենատարբեր լոբբիստական կազմակերպություններին, միեւնույնն է դա չի ստացվում անել, պատմությունը հիշում է քոչվորներին, որոնք բռնազավթեցին այլոց հողերը, յուրացրին նրանց ունեցվածքը եւ մշակութային արժեքները:

Թուրքիայի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: Ժամանակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին պահպանելու պատմական արդարության սկզբունքները, իրավունքները, էթիկայի նորմերը եւ ոչ այնպես, ինչպես հիմա՝ գործածելով երկակի սկզբունքներ: Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների բարեխիղճ մասնագետները կկասեցնեն շարունակվող վանդալիզմը եւ կսկսեն աշխատել հաճույք ստանալով իրական պատմագրության ուսումնասիրությունից, այլ ոչ թե մտածածին, կամ նրանց ներկայացված որպես իրական: Դա ոչ միայն Հայ ժողովրդի պատմությունն է, այլեւ համաշխարհային, ողջ մարդկության հոգեւոր մշակութային ժառանգությունը:

Յուլիա Գյուլոյան՝

«Համշենուհի» Համշենահայերի կանանց միջազգային միության մշակույթի հանձնաժողովի ղեկավար, նախագահության անդամ

(Հատուկ զեկույց Մերձավոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալություն կազմակերպած «Թուրքիայի վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը` մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իսրայելի ճանաչված քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ: 17.11.2016 թ.)

 

*****

Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930