Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Ո՛չ ՀԱԿ-ի մասով, ո՛չ «Ազատության» մասով ես չեմ ասել, որ բանակցում եմ, չկա նման բան. «168 ժամ»

Նոյեմբեր 24,2016 12:47
aram sargsyan

«168 ժամ»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, խոսակցություններ կան, որ տարբեր դաշինքների ստեղծման շուրջ բանակցություններ եք վարում՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Ժառանգության» հետ։ Հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ չէիք բացառել Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ համագործակցությունը, նաև տեղեկություններ են շրջանառվում, որ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության հետ եք բանակցում։ Ինչպիսի՞ն է իրական վիճակը։

– Ո՛չ ՀԱԿ-ի մասով, ո՛չ «Ազատության» մասով ես չեմ ասել, որ բանակցում եմ, չկա նման բան։ Ես ասել եմ, որ քաղաքական դաշտում բոլոր այն ուժերը, որոնք Մարտի 1-ի հետ կապ չեն ունեցել, կամ դրանից հետո չեն կիսել իշխանության հետ գործունեությունը՝ իշխանության հետ մաս դառնալով, և գաղափարական առումով շատ հեռու չեն մոտեցումները, այդ ուժերի հետ կարող ենք համագործակցել։

Ինչ վերաբերում է՝ ՀԱԿ-ին ընդդիմություն համարո՞ւմ եմ, թե՞ ոչ, ասել էի, որ միանշանակ համարում եմ։ «Ազատություն» կուսակցության մասով հարց չի եղել, որևէ բան չեմ ասել։

– Այսինքն՝ «Ազատության» հետ չե՞ք բանակցում։

– Ընդհանրապես՝ քաղաքական դաշտում այսօր որոշակի միավորման միտումներ կան, և այդ առումով հանդիպումներ են լինում, որոնք շատ հեռու են բանակցություններ կոչվելուց։

… Եթե կան մարդիկ, որ այս ուժին՝ Հանրապետականին և Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում, թող գնան, քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին։ Մնացածը, ովքեր այլընտրանք են տեսնում, ազատ են

քվեարկելու։ Ընդ որում՝ այդ այլընտրանքը հայաստանյան քաղաքական դաշտում փնտրելն այնքան էլ բարդ չէ, թեև այդքան էլ շատ չէ։ Այս առումով կան ուժեր, որոնց ես այլընտրանք տեսնում եմ և որոնց հետ հանդիպում եմ։ Դրանց մեջ չի մտնում ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ազատությունը»։ Ես այդ այլընտրանք ուժերի հետ համագործակցություն տեսնում եմ և տեսնում եմ, որ այդ ուժերը պարտավոր են ներկայացված լինել թե՛ ՀՀ ազգային ժողովում, թե՛ հետագա իշխանություններում, որ օգուտ և փոփոխություններ կբերեն այս երկրին։

Եվ ես համոզված եմ, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և Թրամփը դրա լավագույն օրինակն էր։ Իմ կարծիքով՝ ոչ թե հաղթում են պրագմատիկները, նրանք կա՛մ պարտվում են, կա՛մ համագործակցում են գործող իշխանության հետ, կա՛մ Իվանիշվիլի են փնտրում, այլ հաղթում են հավատավորները, երազողները և թևքերը քշտած պայքարողները։ Ես այդպիսի ուժեր ՀՀ քաղաքական դաշտում տեսնում եմ, բարեբախտաբար։ Շատ կուզենայի, որ այդ ուժերի հետ համագործակցությունը հաջողվեր, այն լիներ հնարավորինս լայն, և ես տեսնում եմ, որ նման համագործակցության պարագայում լուրջ հաջողության հասնելը հնարավոր է։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930