Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւս կանդամակցի ՀՀԿ-ին: Այս մասին պարոն Մարտիրոսյանն ասաց կառավարության նիստից հետո` լրագրողների հետ ճեպազրույցում:
Նախարարի խոսքերով՝ «ՀՀԿ-ին անդամակցելու դիմումը գրել եմ, չգիտեմ ինչ կլինի»:
Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, որ Հանրապետական կուսակցությունը ժողովրդի վստահությունը չի վայելում, նախարարն ասաց. «Ինչի՞ց վերցրեցիք, որ չեն վստահում: Եթե չեն վստահում, այդ ինչպես եղավ, որ այդքան շատ ձայն հավաքեց»:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք նախարարին չի՞ մտահոգում, որ ինչպես ընդդիմադիրներն ու փորձագետներն են ասում՝ ՀՀԿ-ականները ամեն անգամ ընտրակեղծիքներով են իշխանության գալիս, Վահան Մարտիրոսյանը ընդամենը մեղմ ժպտաց եւ հրաժարվեց պատասխանել:
Կարդացեք նաև
Մանրամասներն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ