Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Արփինե Հովհաննիսյանին՝«Սա իմ օրոք ամենաերկար զեկույցն էր»

Նոյեմբեր 24,2016 12:32

Այսօր կառավարության նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը բավականին երկարաշունչ ելույթ ունեցավ, ավելի կոնկրետ՝ որոշման նախագիծն այնքան երկար զեկուցեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Այսօր ռեկորդ կարող էինք սահմանել, եթե տիկին Հովհաննիսյանի ու պարոն Թովմասյանի դեբատը չլիներ: Համ հայտարարություն արեցինք, համ կառավարության նիստ արեցինք, համ էլ պարոն Թովմասյանի դեբատը»:

Արփինե Հովհաննիսյանի զեկուցման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դիտարկում արեց, ու բավականին երկար տեւեց նրանց երկխոսությունը «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Կարեն Կարապետյանին այս երկխոսությունն ակնհայտորեն դուր չեկավ: Վարչապետը նշեց, որ մինչ նիստի օրակարգին ներկայացնելը՝ նման հարցերը նախապես պետք է մասնագիտական քննարկման ենթարկվեն. «Պարոն Թովմասյան, հիմա դուք մասնագիտական դեբատ եք անում, ինչ-որ բաներ եք ասում, մյուսները նստած մասնակցում են: Առանց այն էլ սա իմ օրոք ամենաերկար զեկույցն էր, առանձին կքննարկեք իրար հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930