Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի փոխքաղաքապետ. սակագնի կառուցվածքը անպայման կփոխվի. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 24,2016 12:17

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացմանը, ստել էր, որ քաղաքապետարանը խորհրդակցությունների փուլում է, սակայն լուծումներն արդեն տեսանելի են. «Մեր նպատակն է նաեւ, որ Երեւանում ունենանք միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրոտրանսպորտ եւ լինի մեկ օպերատոր։ Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած՝ 65 գծատեր։ Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»,- ասել էր քաղաքապետը։

«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ:

Հասարակությանն ամենաշատը հետաքրքրող հարցի մասին, արդյո՞ք սակագնային փոփոխություններ լինելու են։ Նիկոյանի համոզմամբ՝ սակագնի կառուցվածքը անպայման կփոխվի, որովհետեւ եթե խոսքը միասնական տոմսային համակարգի մասին է, ապա մեկ երթեւեկության համար մեկ տոմս, այն, ինչ այսօր, ըստ էության, ունենք, դա չի կարող աշխատել. «Հենց առաջինը նրա համար, որ տրանսպորտային միջոց փոխելու դեպքում արդեն ենթադրելու է կրկնակի վճարում։ Կառուցվածքը կփոխվի: Ինչ կառուցվածք կներդրվի, ես կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել, բայց միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա համար շատ տարբերակներ կան։ Սկսած կիլոմետրից, վերջացրած օր, տարի, ամիս։ Բոլոր հնարավոր տարբերակները, կարծում եմ, կուսումնասիրի խորհրդատուն, եւ նա պարտավոր է առաջարկել Երեւան քաղաքի համար ամենակիրառելի տարբերակը։ Ինչ վերաբերում է սակագնին։ Եթե կառուցվածը փոխվում է, ապա սակագնի զուտ գումարային մեծությունը արդեն կախված կլինի երթեւեկությունից։ Դա չի նշանակում, որ բոլորի համար դա կթանկանա կամ կմնա նույնը կամ կնվազի։ Ի վերջո, չեմ բացառում, որ ինչ-որ մի քանակի համար լինի թանկացում»։

Ճիշտ է՝ Նիկոյանը նշում է, որ այդ դեպքում սակագնային քաղաքականությունը տարբեր խմբերի համար հնարավոր է՝ տարբեր սահմանվի, այսինքն՝ սոցիալապես անապահովների համար արտոնություններ լինեն, բայց պարզ տրամաբանությամբ անգամ կարելի է նկատել, որ երթուղային միջոցներից չեն օգտվում «բարձր դասի» անձինք, երթեւեկության այդպիսի միջոցները «շարքային» քաղաքացիների համար են։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930