Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թալիշի գյուղապետ. «Չիմանան, թե գյուղն անտեր է». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 24,2016 12:10

Արդեն մի քանի օր է՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը նորից սկսել է «շնչել». ապրիլյան պատերազմից հետո թերեւս առաջին անգամ գյուղում ծխնելույզի ծուխ է դարս գալիս։

Պատերազմից հետո գյուղը լքած քաղաքացիներից ոմանք սկսել են գյուղ վերադառնալ, այնտեղ ապրել, գյուղին տիրություն անել։ Հաշվի առնելով թշնամու կրակի տակ գտնվելու անմիջական վտանգը՝ Թալիշ վերադարձածներն առայժմ միայն տղամարդիկ են։

«10 հոգի են, գյուղի տղամարդկանցից, խաղաղ բնակիչներից։ Բոլորի ընտանիքները գտնվում են Ալաշանում։ Այն տղաներն են, որոնք ժամանակ ունեն, մշտական աշխատանքի մեջ ընդգրկված չեն։ Շուրջ 10 օր է, որ այնտեղ են, բայց ոչ թե ապրում են ամեն մեկն իր բնակարանում, այլ բոլորը իրար հետ մի տան մեջ են։ Երիտասարդ, բազմազավակ ընտանիքների համար կառուցված տանն են մնում, պայմանները նորմալ են։ Ես էլ երեկվանից այնտեղ էի, այսօր նոր գնում եմ Ալաշան։ Էնքանով է լավ, որ գյուղում լինեն գյուղացիներ, որ վնասներ չպատճառվի տներին, հողատարածքներին։ Չիմանան, թե գյուղն անտեր է։ Դրա հետ միասին էլ տեսնենք՝ ինչ կարող ենք անել։ Այսօրվա դրությամբ գյուղում լուսավորության վրա որոշակի աշխատանքներ են կատարվում, ուզում ենք ջրամատակարարման ցանցի վրա աշխատել»,- ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, որն ապրիլյան պատերազմից հետո գյուղացիների հետ բնակվում է Ալաշանում։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930