Նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, այսուհետ պետական գաղտնիք են համարվելու այլ պետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին տվյալները։
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան
– Պարոն Քոքոբելյան, տեւական ժամանակ է, ինչ հասարակությունը մտահոգված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելով, Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ այդ մասին։ Եվ, ահա, ՌԴ-ն նոր քայլի է դիմել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Դաշնության հետ նախագահի կողմից ստորագրված այս համաձայնագիրը։
– ՌԴ նախագահի ստորագրած այս հրամանագրով պարզ է դառնում, որ ռուսական կողմը փորձում է թաքցնել, թե որ երկրին ինչ չափի սպառազինություն է մատակարարում։ Միջազգային, այդ թվում ՄԱԿ-ի կոնվենցիաներով, պատերազմների հետ կապված կոնվենցիաներով կան պարտավորություններ, թե որ երկրին կարող է զենք վաճառել, եւ թե ինչ տեսակի։ Բայց անկախ ամեն ինչից, եթե ռուսական կողմը նույնիսկ օրենքի շրջանակում դա փորձի անել, ՀՀ-ն՝ որպես ռազմավարական դաշնակից, չի իմանալու, թե ինչ ծավալի սպառազինություն է մատակարարելու Ադրբեջանին։
Կարդացեք նաև
Ես գտնում եմ, որ այս պարագայում գոնե պայմանագրային մակարդակով ռազմավարական գործընկեր Հայաստանի իշխանությունները պարտավոր են Ռուսաստանից պահանջել հայտնելու Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների մասին։ ՌԴ-ն պարտավոր է դա տեղեկացնել։
– Իսկ ինչո՞ւ հիմա։
– Բնականաբար Ռուսաստանը այդ քայլին գնում է, որպեսզի միջազգային հարթակներում առնվազն կարողանա խուսանավել այդ պարտավորություններից։ Մենք գիտենք Իրաքի հետ կապված խնդիրը, այդ թվում՝ Թուրքիայի, եւ այլն։ Այսինքն՝ այս խնդիրը ուղղակիորեն մեր տարածաշրջանում առնչվում է Հայաստանին եւ մնացած տարածաշրջաններում, բառի բուն իմաստով, կոնֆլիկտների սրմանը։ Ռուսաստանի այս որոշումը ես որակում եմ ոչ ավել, ոչ պակաս ուղղակիորեն կայունության դեմ ուղղված գործընթաց։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում