Ստեփանակերտի շուկայում տիկին Դոնարայի տաղավարն ամենահներից է. տնական գինու եւ ժենգյալով հացի վաճառքի այս տաղավարը գործում է դեռ Արցախյան պատերազմի տարիներից: Տիկին Դոնարան ասում է՝ պատերազմի տարիներին ինչ լիներ-չլիներ, ժենգյալով հացը կար ու կար, զենքից հետո ամենապահանջված բանն էր. «Ազատամարտիկները որ գալիս էին, գիտեին՝ տեղում տաք, համով ու կշտացնող ժենգյալով հացն ու սուրճն արագ պատրաստվում էր: Ցրտին, շոգին, պատերազմի ու խաղաղության օրերին միշտ աշխատել ենք»: Տիկին Դոնարայի պատրաստած գինին վաճառելու համար «էստի համեցեք» կանչելու կարիք չկա. ռազմահայրենասիրական գովազդն անմիջապես աչքի է ընկնում: Միայն թե գինովցած մեկը դժվար թե կռվի դուրս գա հակառակորդի դեմ:
Գինի տարեք անարատ,
Ասես լինի առյուծի կաթ:
Տարե՛ք, խմե՛ք, զովացեք,
Մեր սուրբ հողին տիրացեք:
Ինչքան գինին լինի հին՝
Համով կլինի ու անգին:
Խմեք գինին, մեր տղե՜րք,
Ու թուրքի վերջը տվեք:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
24.11.2016