Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունի Սահակյան. «Լեզուն ինչպե՞ս են կորցնում՝ կամաց-կամաց օրենքը խախտում էինք, աղավաղում էինք գրական հայերենը». «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2016 11:48

Պատմական եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Արծրունի Սահակյանը հիշում է՝ երբ Հայաստանն անկախացավ, մեծ քայլերով սկսեցին մշակել լեզվի օրենքը, որն ամենահամառոտ, բայց ամենաբովանդակալից օրենքն է, ավելին՝ ի պաշտոնե այդ օրենքը ծայրից ծայր շարադրվել է հենց իր ձեռքով. «Երբ այդ օրենքը դուրս եկավ, սկսեցինք արխայինանալ ու, օրենքն ունենալով հանդերձ, սկսեցինք լեզուն կորցնել, իսկ լեզուն ինչպե՞ս են կորցնում՝ կամաց-կամաց օրենքը խախտում էինք, աղավաղում էինք գրական հայերենը, այլափոխում էինք օրենքի պահանջները եւ այդպես արխայինանալով, որ հայոց լեզվին չկա մրցակից, սկսեցինք մեր լեզուն տրորել, կորցնել եւ այլասերել։ 1

970-80-ականները հայոց լեզվի հանդեպ հասարակության մեջ մեծ մտահոգություն թողեց, բոլորն սթափվեցին ու սկսեցին հայոց լեզվի հանդեպ հոգատար վերաբերվել, որովհետեւ Մոսկվան մի այդպիսի ցանկություն արձակեց, որ ռուսերենը լինի նաեւ ազգային հանրապետությունների պետական լեզուն։ Ռուսերենի արդեն ներկայացրած այդ հայտը հանդիպեց ազգային լեզուների դիմադրությանը, որոնք սկսեցին զարգանալ, ոտքի կանգնել, այսինքն՝ դա դարձավ ազդակ, ուժեղ խթան»։

Թե որքանով սա կդառնա 2-րդ ազդակը հայոց լեզվի զարգացման, ամրապնդման համար, ըստ նրա, չկա չարիք՝ առանց բարիք. «Այսօր մեր լեզվի փրկության համար այսպիսի ազդակ էր պետք, որ այսօր մեր լեզուն ունենա իր դիմադրության եզրը, եւ մեր մտավորականները, քաղաքացիները մայրենի լեզվի հանդեպ տոգորվեն հատուկ խնամքով։ Դրանից մեր լեզուն կսկսի ավելի զարգանալ, ավելի հեղինակություն ու կարգավիճակ ձեռք բերել։ Այսինքն՝ այն մարդիկ, որ ռուսերենի մասին մտահոգված են, անկախ իրենցից, նրանք այդ առաջարկով խթանելու են ազգային լեզուների զարգացման նոր ալիքը։ Կարծում եմ՝ դրանից մեր լեզուն ավելի շատ շահելու է»։

Ինչ վերաբերում է հարցին, որ ռուսաց լեզվի դերը, նշանակությունն ու ուսուցումը կարեւորվել են նաեւ ԿԳ նախարարի մակարդակով, ինչն արդեն ռուսերենին առանձնահատուկ կարգավիճակ է ապահովում, ապա Արծրունի Սահակյանը նկատում է, որ թե ցարական եւ սովետական եւ թե այսօրվա՝ հետսովետական

Ռուսաստանի տարածքը տարբերվում է նրանով, որ այստեղ ինչ ասվում եւ գրվում է, մնում է օդում կամ թղթի վրա. «Այստեղ այնպիսի կազմակերպված հասարակություն չկա, որ ասած կամ գրած խոսքն իրագործվի, այստեղ կան միայն հոգեբանական գործոններ, եթե հանկարծ մի հրաման է դուրս գալիս, հոգեբանորեն դրան համապատասխան արձագանքներ է ստանում, տվյալ դեպքում մեր լեզվի դիրքերն սկսում ենք պաշտպանել, հայոց լեզվի համար սկսում ենք հատկացումներ անել, օրենքին հետեւել եւ այլն»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930