Լրահոս
Օրվա լրահոսը

Բա սա որքանո՞վ է համապատասխանում երկրում խորը փոփոխություններ կատարելու խոստումներին. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 24,2016 11:41

Օրերս ՀՀ պետեկամուտների կոմիտեն առաջին հայացքից մի սովորական հաղորդագրություն էր տարածել, որը իրականում աննախադեպ էր իր բովանդակային իմաստով։

«ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու՝ տնտեսվարողի փորձը օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս։ Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է պետական եկամուտների կոմիտե։ Այսպես, Օպերատիվ հետախուզության եւ Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»,- մասնավորապես ասված է այդ հաղորդագրության մեջ:

Ու ինչ պետք է լիներ այս պատմությունից հետո, մանավանդ երբ այս մասին գիտեն նաեւ ՊԵԿ-ում։ Ոչ միայն գիտեն, այլեւ պաշտոնական հաղորդագրություն են տարածել այդ մասին։ Քրեական օրենսգրքում առանց մեծ դժվարության կարելի է գտնել այն հոդվածները, որոնց հատկանիշներով պետք է անմիջապես քրեական գործ հարուցվեր։ Պետք է լինեին ձերբակալություններ, քանի որ «տպավորիչ արտաքինով երիտասարդները» ազատության մեջ մնալով՝ կարող էին վնաս հասցնել գործարարին։ Քրեական գործի շրջանակներում իրավապահները պետք է պարզեին, թե մաքսատան ո՞ր աշխատակիցն է «տպավորիչ արտաքինով երիտասարդներին» տեղեկացրել, որ բանան է ներկրվել Հայաստան։ Իրավապահները պետք է պարզեին, թե ում պատվերով եւ որ օլիգարխի համար են «տպավորիչ արտաքինով երիտասարդները» խոչընդոտել գործարարին…։ Քրեական գործը հավուր պատշաճի մինչեւ վերջ տանելու պարագայում Հայաստանում կվերանար ամենամամռակալած ու գարշահոտ մոնոպոլիաներից մեկը՝ բանանի ներկրման մոնոպոլիան, որը տարիներ շարունակ պատկանում է ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հիմնած «Քեթրին գրուպ» ընկերությանը։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել գործնականում։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»։ Իյա, իրո՞ք։ Բա սա որքանո՞վ է համապատասխանում երկրում խորը փոփոխություններ կատարելու խոստումներին, «աշխարհը շուռ տալու» մտադրություններին…։ Գործարարը «աջակցություն է ստացել»։ Այնպիսի աջակցություն, որ կյանքում այլեւս բանան չի ներկրի, նույնիսկ եթե ՌԴ-ում այն արժենա զրո դրամ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930