2016 թ.աշնան վերջին օրերին Չինաստանի մի շարք քաղաքներում՝ Հոնկոնգում, Նանջինգում, Գուանգջոում, Շանհայում, Չանգչունում, տեղի ունեցան Չինահայերի միասնականության օրվան նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում Համայնքի նվիրված անդամներին շնորհվեցին պատվոգրեր ու շնորհակալագրեր։
Այս հավաքույթների կազմակերպման հիմնական նպատակներն են պահպանել հայկական
ավանդույթները, լեզուն ու մշակույթը, կապեր ստեղծել, իրարից հազարավոր կիլոմետրերի
հեռավորության վրա բնակվող, հայրենակիցների միջև։
Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանը նշել է.«Կո՛չ եմ անում
պահպանել միասնական շարքերը, շարունակել աշխատանքները Հայապահպանության
գործում, իրագործե՛լ ՉինաՀայը ամուր ու արդար կառույց դարձնելու նպատակը:
Միասնական ուժերով հզորացնելով դեռևս երիտասարդ կառույցը՝ հետագայում ավելի մեծ հնարավորություն կստանանք օժանդակել Հայրենիքին»:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համայնքին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է. «Կարևորում եմ Չինահայ համայնքի կազմավորման 3-ամյակի առթիվ ձեր նախաձեռնած Միասնականություն օր միջոցառումը։ Համախմբումն ու միասնականությունը կենսական ամհրաժեշտություն են մեր ժողովրդի
համար։ Եկեք միավորվենք՝ արդյունավետ կերպով կիրառելով ազգային հզոր ներուժը,
քաղաքակրթության ու դիվանագիտության նորագույն հնարքները, միջազգային
իրավունքի ու արդի բարձր տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունները՝համազգային
մեր նպատակներին հասնելու համար։»
Մամլո հաղորդագրություն