Շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի իններորդ տուրում Մագնուս Կարլսենն ու Սերգեյ Կարյակինը հանդիսատեսին ուրախացրին բովանդակալից խաղով, թեեւ 74-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Այսօր կայանալիք 10-րդ տուրից առաջ հաշիվը 5:4 է՝ հօգուտ ռուսաստանցի հավակնորդի:
Խաղից հետո նորվեգացին լրատվամիջոցներին հաստատել է, որ բողոքարկել է նախորդ տուրում մամուլի ասուլիսին չմասնակցելու համար նախատեսված տուգանքը: Սակայն գործող չեմպիոնը մանրամասների մեջ չի մտել, քանի որ այն ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անաստասիա Կառլովիչի