Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ
– Ո՞ւմ հետ եք միավորվելու, ինչպե՞ս եք գնալու ընտրությունների։
– Ես արդեն հայտարարել եմ, որ պատրաստվում եմ գլխավորել ընդդիմադիր դաշինքը։ Ես ինձ տեսնում եմ առաջատարի դերում։ Ես խոսել եմ մի քանի ուժերի հետ։ Նրանք, ովքեր ուզում են, ես կոչ եմ անում, կարող են միանալ։ Նպատակն է 17 թվականի ապրիլին ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության։
– Բայց շատերն ասում են, որ իշխանափոխությունը ֆանտաստիկայի ժանրից է։
Կարդացեք նաև
– Բայց փորձը ցույց է տալիս, որ միայն այդ ժամանակ կարող են քաղաքական կրքերը եռալ, որ հենց այնպես, օդից գալ իշխանության՝ չի ստացվելու։ Առիթը մեզ տալու
են առաջիկա ընտրությունները, որպեսզի հասնենք համապարփակ փոփոխության։ Դրանք ոչ միայն կփոխեն իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը, այլեւ բուն իշխանության մեջ կլինեն էական փոփոխություններ եւ վերադասավորումներ։ Այս տեսակետից ես հայտ եմ ներկայացնում։ Ինձ համարում եմ վարչապետի թեկնածուներից մեկը։ Այսօր հանրապետականները համարում են, որ ներկայացված են ուժեղ վարչապետով, մենք էլ ձեռնոց ենք նետում նրան։
– Մոտավորապես ո՞ր ուժերի մեջ եք տեսնում Ձեր դաշնակիցներին։
– Այս պահի դրությամբ ես կոնտակտ ունեմ 5 ուժերի հետ։ Ոմանց հետ ամեն ինչ պարզ է, ոմանց հետ դեռեւս անորոշ է։ Որովհետեւ ես չեմ կարող վերլուծել մանրամասն, ամեն մարդ ունի իր ճաշակն ու պատկերացումներն առաջիկա ընտրություններում իր դերի մասին, այնուամենայնիվ հուսով եմ, որ երեք կուսակցությամբ հանդես կգանք։
– Շատ է խոսվում Բագրատյանի եւ Քոքոբելյանի միավորվելու մասին։ Այս հարցը լուծված է։
– Այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Բայց պարոն Քոքոբելյանի եւ նրա կուսակցության անդամների հետ աշխատում ենք եւ մենք դա երբեք չենք թաքցրել։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում