Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը ռուսական գուբերնիայի վերածելու գործընթաց

Նոյեմբեր 24,2016 15:30

Զբոսաշրջության խթանմանը նպաստելու համար նախատեսվում է որոշման ընդունում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Ներքին անձնագրերով ռուսաստանցիների մուտքը Հայաստան ընդամենը զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման հա՞րց է, թե՞ մենք ականատես ենք դառնում Հայաստան-Ռուսաստան նոր որակի հարաբերությունների հաստատման փուլի:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի կարծիքով. «Եթե իսկապես զբոսաշրջությունը զարգացնելու նպատակ հետապնդվեր, դեպի Եվրոպա գոնե շաբաթական 2 անգամ բյուջետային ավիաչվերթ բացելն ավելի մեծ ազդեցություն կունենար: Բացի այդ, զբոսաշրջությունը զարգացնելու համար կարելի էր այլ երկրների քաղաքացիներին եւս առանց անձնագրի մուտքի հնարավորություն տալ. մասնավորապես, ԵՄ-ի քաղաքացիները մի շարք երկրներում նման արտոնություն ունեն: Մնում է փաստել, որ Հայաստանի կառավարությունը նախընտրել է երկիրը ռուսական գուբերնիայի վերածելու գործընթացն արագացնել` հանուն իր վերարտադրությունը երաշխավորելու»:

Թեմայի մանրամասները

«Առավոտ», 23.11.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930