Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը՝ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու մասին

Նոյեմբեր 24,2016 15:00

ԳԱԱ նախագահը վստահեցնում է,
որ գիտությունը դրանից շատ չի տուժի

18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու եւ տարկետումը հանելու աղմկահարույց նախագիծը նորից շրջանառվում է: Այս նախագիծը չընդունելու հիմնական փաստարկն այն է, որ գիտությանը մեծ վնաս կհասցնենք: Ուստի մենք Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչ կարծիք ունի դրա մասին, գիտությունը շա՞տ կտուժի, եթե 18 տարեկան բոլոր տղաներին տանեն բանակ:

Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ հարցը ԳԱԱ-ում քննարկել են. «Կարծում եմ՝ մենք հիմնականում 2 տարի կունենանք դժվարություն, 2 տարուց հետո դա կկրկնվի, արդեն էլ դժվարություններ չեն լինի, որովհետեւ արդեն այն գնացածը հետ կգա, կսովորի: Նկատի ունենալով այսօրվա իրավիճակը, մեր տարածքում ընդհանուր իրավիճակը՝ երեւի թե մենք պետք է նկատի ունենալով, որ մենք այսօր երիտասարդության մեծ հոսք չունենք դեպի գիտություն, երեւի թե դժվարությունները կհաղթահարենք 2 տարվա ընթացքում: Այսինքն՝ պետք չի դա մենք շատ քննարկենք»:

Մեր հարցին՝ գիտությունը դրանից չի՞ տուժի, նա պատասխանեց. «Դե, գիտությունը շատ բաներից է տուժում»:

Թե ինչի՞ց է տուժում այսօր գիտությունը՝ Ռադիկ Մարտիրոսյանը վկայակոչեց սոցիալական խնդիրները, ֆինանսները. «Քիչ են միջոցները»:

Մենք ճշտեցինք՝ իսկ կոռուպցիոն դրսեւորումները չե՞ն խոչընդոտում գիտության զարգացմանը, որ նրանք, ովքեր կոչված չեն գիտությանը ծառայելու, այդտեղ տեղ են զբաղեցնում, Ռադիկ Մարտիրոսյանը չընդունեց. «Մենք գումար չունենք, որ կոռուպցիա լինի»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

23.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930