Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրն ու կարագը համարվում են թոքերի համար լավագույն բուժիչ սնունդ

Նոյեմբեր 24,2016 12:30

Ոչ միայն թոքաբորբի, այլ ընդհանրապես բոլոր հիվանդությունների ժամանակ պետք է բուժվել մինչեւ վերջ եւ այն չպետք է թողնել, որ հասնի քրոնիկ վիճակի: Ընդհանրապես, մարդիկ ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն առողջության պահպանման վրա, քան հիվանդության բուժման: Այսպես ասաց բնաբույժ Լիանա Իսրայելյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հատկապես թոքաբորբով հիվանդ մարդիկ չպետք է բուժումը կիսատ թողնեն, քանի որ այն կտանի դեպի թոքերի անբավարարության, որն էլ իր հերթին առաջացնում է սիրտ-թոքային անբավարարություն եւ որոշակի այլ բարդություններ. «Հայտնի է, որ եթե թոքաբորբը վերջնական բուժման չի հասնում՝ կրկնվում է եւ ախտահարում է թոքերը: Ինչ աստիճանի եւ տեսակի թոքաբորբը պատկանում է, ըստ դրա էլ այն ազդում է համապատասխան օրգանի վրա: Օրինակ՝ մի տեսակը կարող է ազդել թոքերի, բրոնխների վրա, մի տեսակը՝ գլխուղեղի: Հիվանդությունը կարող է կրկնվել՝ կապված, թե ինչ տարիքի է տվյալ անձը եւ ուրիշ այլ ինչ հիվանդություններ ունի: Դրա համար բուժումները պետք է արվեն լիարժեք եւ վերջնական»:

Բժշկուհին նշում է, որ ինչպես մյուս բոլոր հիվանդությունները` թոքաբորբի ժամանակ էլ տղամարդիկ ավելի ծանր են տանում այն, որը, ըստ նրա, կապված է տղամարդկանց օրգանիզմի առանձնահատկության եւ միգուցե` իմունային համակարգի հետ:
Ամեն տարի նույն սեզոնին կրկնվող վիրուսը, ըստ բնաբույժի, ունի հետեւյալ բացատրությունը` վիրուսային հիվանդությունները կապված են նրա հետ, որ օրգանիզմը ուզում է ձերբազատվել իրեն ներսում գտնվող լորձից. «Օրգանիզմն ունի իրեն դիմադրողականությունը եւ պաշտպանական գործունեությունը: Մարդը` որպես ամենակեր, երբ շատ է օգտագործում ածխաջրատներով հարուստ սնունդ, գալիս է մի շրջան, հատկապես աշնանը, երբ օրգանիզմը փորձում է ձերբազատվել ավելորդ լորձից, որտեղ կան տարբեր տեսակի ինֆեկցիաներ: Այդպիսի հիվանդներին ստուգելուց, բացի հիմնական վիրուսից, կհայտնաբերվի նաեւ ստրեպտոկոկ, ադենովիրուս, ռոտավիրուս: Այն ինչ-որ տեղ ինքնամաքրման փուլ է օրգանիզմի համար»:

toqaborb8-2
Այն մարդիկ, որոնք ապրում են առողջ ապրելակերպով, ավելի շատ շարժվում են, ուտում են հիմնականում բանջարեղեն ու մրգեր եւ քիչ են օգտագործում ածխաջրատներուվ հարուստ մթերք, մսեղեն, Լիանա Իսրայելյանը նշեց, որ նման ապրելակերպով մարդիկ երբեք չեն հիվանդանում վիրուսային հիվանդությամբ:

«Երբ սկսվում է թոքաբորբը, նշանակում է, որ այնտեղ արդեն կա ինֆեկցիոն օջախ, այն բակտերիան, որը կար, արդեն գլուխ է բարձրացրել»,- նշում է բնաբույժը` ավելացնում, որ թոքերն այն օրգանները չեն, որ կարելի է առանց անտիբիոտիկների բուժել. «Հայտնի է, որ մինչեւ հակաբորբոքայինների հայտնաբերվելը նման հիվանդություններով մարդկանց հնարավոր չի եղել փրկել»:

toqaborb8-3
Մասնագետի խոսքերով` այլ խնդիր է, որ նոր, թեթեւ փուլում է թոքաբորբը` մոտեցումը շատ անհատական է, եւ բժիշկը տվյալ հիվանդի օրգանիզմի առանձնահատկության եւ հիվանդության աստիճանից է որոշում, թե ինչ նշանակի:

«Հայտնի է, որ թոքերի համար ամենալավագույն միջոց համարվում է մեղրը, հատկապես՝ մեղրը եւ կարագը, որոնք անփոխարինելի սննդակարգ են: Սրանք շատ լավ ազդում են թոքերի եւ բրոնխների հյուսվածքների վերականգնման վրա»,- ասաց մասնագետը: Նա սննդամթերքներից առանձնացրեց կաթը, այլ կաթնամթերքներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ ջուր: Բժշկուհին նշում է, որ այդ ժամանակ կիրառում են նաեւ մերսումներ, ֆիզիոթերապեւտիկ տարբեր տեսակի տաքացնող միջոցներ. «Ժամանակին արել են ճարպով, իսկ հիմա կարելի է սովորական կարագի եւ յոդի խառնուրդով կատարել, բայց այս ամենը պետք է արվի շատ անհատական, նայած՝ ինչ տեսակի եւ աստիճանի թոքաբորբ է»:
Վերջնական արդյունքի հասնելու համար, Լիանա Իսրայելյանը ասաց, որ ոչ միայն պետք է դեղորայքը զուգորդել բնաբուժության հետ, այլեւ տրամադրվածությունը՝ հիվանդության նկատմամբ, որը ոչ միայն հիվանդից, այլ նաեւ բժշկից է կախված:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

23.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930