Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի» բացահայտման հարցը ոչ թե քաղաքական գործիչներին է վերաբերում, այլ՝ օրինապահ մարմիններին». Համլետ Հարությունյան

Նոյեմբեր 23,2016 23:15

«Այնքանով, ինչքանով որ բացահայտված է, ես դա գիտեմ»,- 2008թ. Մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության քննության վերաբերյալ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի այսօր բարձրացրած հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Մեր հարցին՝ ինչքանով է բացահայտված «Մարտի 1-ը», պարոն Հարությունյանը պատասխանեց. «Դե Հունանյանների, մնացածների եւ այլն եւ այլն: Բայց ես չգիտեմ, թե իրավապահ մարմինները գտնում են, որ դա բացահայտված է, թե՝ ոչ, ես ինչ կարող եմ ասել»:

Մեր դիտարկմանը, թե «Մարտի 1-ը» շփոթել եք «Հոկտեմբերի 27-ի» հետ, պատգամավորը շարունակեց. «Հա, ախ «Մարտի 1» եք ասում, հա, հա, ես չգիտեմ՝ ինձ համար դժվար հարց է, բացահայտված, չբացահայտված լինելու հանգամանքը: Այո, մեր երկրում կան դժգոհություններ, որ «Մարտի 1-ը» բացահայտված չէ մինչեւ վերջ, բայց բացահայտման հարցը ոչ թե քաղաքական գործիչներին է վերաբերում, այլ՝ օրինապահ մարմիններին»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն այսօր բարձրացրել է 2008թ. Մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության քննության վերաբերյալ հարցը: Այն բարձրացվել է Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի այսօրվա նիստում՝ խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայով Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ իշխանության զեկույցի քննարկման ժամանակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930