Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվեց Վարուժան Ավետիսյանի ցուցմունքը՝ Գեւորգ Սաֆարյանի գործով

Նոյեմբեր 23,2016 22:40

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր Հայաստան» միավորման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց «Նոր Հայաստան» շարժման աջակից, գործով վկա Սեւակ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները տոնածառի հանդերձանքով փորձել էին մտնել Ազատության հրապարակ եւ միջադեպ էր եղել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ: Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Դատարանում հրապարակվեցին նաեւ «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի ցուցմունքները, թե ինչպես է նա նկարագրել Ամանորի գիշերը Ազատության հրապարակի միջոցառումը: Նա վստահեցրել է, որ քաղաքապետարանի կողմից ունեցել են թույլտվություն՝ հավաք անցկացնելու, բայց տոնածառ տեղադրելու դիմումը չեն քննել՝ պատճառաբանելով, որ դա մշակութային միջոցառում է:

Վարուժան Ավետիսյանի ցուցմունքի համաձայն, քաշքշուկ է եղել, որից հետո շնորհավորել են, սեղանին եղել է չափավոր քանակի խմիչք, ելույթներ են եղել: Հետո Հովհաննես Ղազարյանն է ուզեցել մտնել հրապարակ, որին ամրացված է եղել տոնածառի հանդերձանք: Հրապարակ մտնելուց տեսել են, թե ինչպես են ոտնակ հնարքի միջոցով ոստիկանները նրան գցել գետնին:

Վարուժան Ավետիսյանն ասել է, որ անձամբ քաշքշուկին չի միջամտել, ոչ մեկին ինքը չի հարվածել եւ իրեն էլ ոչ ոք չի հարածել, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մի քանի անգամ հորդորել են հետ քաշել ոստիկաններին:

Ոստիկաններն իրենց պահել է ինչպես ռինգում, հարվածներ են հասցրել քաղաքացիներին, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանին: Վերջինս Գեղամ Խաչատրյանին չի հարվածել, համենայնդեպս, ես չեմ տեսել:

Նա ասել է, որ չի տեսել նաեւ, որ քաղաքացիները ոստիկաններին հարվածեին:

Դատարանում ցուցադրվեց եւս մեկ տեսանյութ, թե ինչպես են միջադեպի օրը ոստիկանները հարվածում քաղաքացիներին: Տեսանյութում Գեղամ Խաչատրյանի դեմքին վնասվածք չկար:

Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ, եթե Վարուժան Ավետիսյանը հրավիրվեր դատարան, նա այդ պահին ուղիղ Գեղամ Խաչատրյանի դեմ դիմաց է կանգնած եղել, կարող էր հստակ տեղեկություններ տալ, մինչդեռ չի թույլատրվում նրանց հարցաքննվել դատարանում, քանի որ ՊՊԾ գունդը գրավելու գործի շրջանակներում կալանավորված է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930