Հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոններից ազատվել էին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը եւ Բագրատաշենի բաժանմունքի պետ Կարեն Անտոնյանը:
Ոստիկանության ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ ոստիկանության Իջեւանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Հարությունյանը, Բագրատաշենի բաժանմունքի պետ՝ կապիտան Հակոբ Խաչատրյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ