Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ադեկվատ, հոգեկան խնդիրներ ունեցող վկայի ցուցմունքի հիման վրա Անդրիաս Ղուկասյանի գործը միացվեց «Սասնա ծռերի» գործին»

Նոյեմբեր 23,2016 21:50

Անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը նախօրեին կրկին հարցաքննվել է իր գործով վկա  Գեղամ Սահակյանի հետ: Այս մասին Aravot.am-ին ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Նրա խոսքով, Գեղամ Սահակյանը վեց ամիս ստացիոնար բուժում է ստացել իր հիվանդության համար, հետևաբար վերջինիս ցուցմունքը կամ հիվանդության արդյունք է, կամ ուղղորդված սուտ:

Հիշեցնենք, որ փաստաբանը, վկայակոչելով Դատալեքսում տեղադրված դատարանի որոշումը, ասել էր՝ Սահակյանը տառապում է «Անձի պարանոիկ խանգարում» հոգեկան հիվանդությամբ, որի ախտանիշներից են ի թիվս այլնի` փաստերի աղավաղման ընդհանուր միտում՝ այլ մարդկանց գործողությունները ոչ ճիշտ մեկնաբանելով և անձի իրավունքների հետ կապված հարցերում ոչ ադեկվատ վերաբերմունք:

«Զանգվածային անկարգությունների գործը, որը հարուցվել էր Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ, տապալված գործ է, օբյեկտիվ ապացույցներով՝ տեսագրություններով, վկաների ցուցմունքներով, ամբողջությամբ հերքվել է: Այս պայմաններում գտել են այդ վկային, որն ասում է՝ գիտեք, Անդրիասն ինձ ասել է, որ ժողովրդի հետ պետք է գնամ Սարի թաղով, իջնեմ ՊՊԾ գունդը գրավեմ ու դետալներ է ներկայացնում, որոնք հերքող ապացույցներ ենք ներկայացրել: Անդրիասն ասում է՝ երբեւէ նրան չի զանգել, Գեղամ Սահակյանն է իրեն զանգել:

Անդրիասի խոսքով, վերջին վեց ամսում Գեղամն էլ իրեն չի զանգել, հանկարծ «Սասնա ծռերի» գործը հենց լինում է, սա հայտնվում է, զանգում է, թե հանդիպենք, հիմա էլ պատմում է, թե այդ հանդիպման ժամանակ Անդրիասն ասաց՝ գնամ ՊՊԾ գունդը գրավեմ: Վարույթ իրականացնող մարմինն էլ Գեղամ Սահակյանի ցուցմունքի հիման վրա, Անդրիաս Ղուկասյանի գործը միացրեց «Սասնա ծռերի» գործին»,- ասաց պարոն Մեժլումյանը:

Նշենք, որ վաղը դատարանը կքննի քննիչի միջնորդությունը Անդրիաս Ղուկասյանի կալանքը՝ որպես խափանման միջոց, եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ, պարոն փաստաբան, դուք վստա՞հ էք որ ձեր հաճախորդը չունի հոգեկան խնդիրներ

    մէկը որ գրեթէ ինքնասպան եղաւ, բացահայտօրէն սկիզբից ձախողության մատնված, երկարատեվ հացադուլով մը

    մի հատ հոգեբուժական ստուգում կատարեցէք
    արդյունքը կարող է ձեր օրինական պաշտնապողականի ամենահաջող կէտը հանդիսանալ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930