Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետությունն այն պետությունն է, որ միայն հայտարարությունների շրջանակներում հարցեր չեն լուծվում». Արայիկ Զալյան

Նոյեմբեր 23,2016 21:21

«Հայտարարություններին հաջորդող քայլեր պետք է լինեն, մեր պետությունն այն պետությունն է, որ միայն հայտարարությունների շրջանակներում հարցեր չեն լուծվում, մեխանիզմներ պետք է լինեն, օրինակ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման մեխանիզմների պես, որը կապահովի այդ խախտումների բացառումը»,- նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արայիկ Զալյանը՝ անդրադառնալով այսօր ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի բարձրացրած 2008թ. Մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության քննության վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն այսօր բարձրացրել է 2008թ. Մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության քննության վերաբերյալ հարցը:

Այն բարձրացվել է Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի այսօրվա նիստում՝ խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայով Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ իշխանության զեկույցի քննարկման ժամանակ:

Պարոն Զալյանի խոսքով, ստանձնված պարտավորությունների շրջանակում յուրաքանչյուր քննություն պետք է հանգեցնի մեղավորների բացահայտմանն ու համարժեք պատժի նշանակմանը, այս պարագայում չունենք նման կատարված քննություն. «Այն, ինչ կատարվել է, տեսել ենք Հայաստանի ներսում, որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրել, «Մարտի 1-ի» դեպքով չունենք մեղադրյալների շրջանակ, կոնկրետ մեղադրանքներ, այս տարիների հոսելու արդյունքում կարող է գա մի վիճակ, որ հետագայում այդ պատասխանատվությունն էլ նույնիսկ պետությունը բարձրացնի իրավական դաշտում, բայց առաջ գան օրինակ վաղեմության ժամկետների հետ կապված խնդիրներ:

Յուրաքանչյուր նմանատիպ դեպքում պետությունը պարտավոր էր կատարել անհապաղ քննություն, անհետաձգելի գործողություններ, որոնք տեսանք՝ չի կատարվում: Դրա կատարելն էլ ժամանակի արդյունքում ինչ-որ առումով հնարավոր է անհնար դառնա, այսինքն, ստացվում է, որ կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, որ կյանքի իրավունքի խախտման դեպքում պետությունը ստանձնում է պարտավորություն կատարել պատշաճ քննություն, որը մատչելի կլինի զոհի ընտանիքի անդամների համար, որ կհանգեցնի մեղավորների բացահայտմանն ու համարժեք պատժին, այդ զոհերի հետ կապված արձանագրում ենք, որ որեւէ քննություն չի կատարվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930