«Եթե Երվանդ Ղազանչյանի համար տարօրինակ է իմ վարմունքը, գուցե ինձ համար էլ տարօրինակ է իր վարմունքը, բայց ես Երվանդ Ղազանչյանին շատ եմ սիրում, միշտ այդպես փափուկ մարդ է եղել, հումորով»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի դիտարկումներին դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ պարոն Ղազանչյանը, անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ դերասանուհի Թամար Հովհաննիսյանի քաղաքացիական ակտիվությանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով ասել էր. «Թամար Հովհաննիսյան ինչ ասելիք ունես, մի հատ էլ պիես գրիր: ԱՄՆ-ից եկավ, ոչ մի թատրոն մոտ չեկավ իր պիեսը բեմադրելու (խմբ. «Վերջին կանգառ» պիեսի մասին է խոսքը), մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց նրան, պիեսը գնեց, Թամար Հովհաննիսյանը նույնիսկ զանգահարեց նախագահին, նախագահն իրեն ընդունեց, ներկայացումը մեզ մոտ սկսեցին խաղալ, ի՞նչ ուրիշ պահանջ ուներ, ուզում եմ՝ հասկանալ՝ ի՞նչ էր ուզում դառնալ, որ պետությունը նրան չտվեց:
Մարդը պիտի մի քիչ ուրիշ կերպ ապրի, եկել եմ ու իմ բոլոր պահանջները բավարարվել են, հիմա ի՞նչ, ինքը ազգի՞, ժողովրդի՞ մասին էր մտածում, ես չեմ հանդիպել, որ հարցնեմ, ժողովրդի խնդի՞րն էիր լուծում, ի՞նչ էիր ուզում:
Չեմ կարող ասել՝ ինչ պոռթկում էր, ինչի համար էր, Թամար ջան»:
Կարդացեք նաև
«Իմ քաղաքացիական դիրքորոշումն էր, որ այդ օրերին դրսեւորեցի, ոչ թե քաղաքական, այլ` քաղաքացիական: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, թեպետ, եթե զբաղվեմ էլ, այսօրվա շատ զբաղվողներից ավելի լավ կզբաղվեմ: Բայց քաղաքացի լինելն ու դիրքորոշում ունենալը ու քաղաքականությամբ զբաղվելը տարբեր բաներ են: Հասարակության շերտերի մեջ ամենաշատը արվեստագետն է, որ պետք է ունենա քաղաքացիական դիրքորոշում, որովհետեւ արվեստագետն ունի ամբիոն, դա բեմն է, եւ եթե նա չունի քաղաքացիական դիրքորոշում, ուրեմն ստում է բեմի վրա:
Չեմ ստել երբեք՝ ոչ կյանքում, ոչ բեմի վրա, որովհետեւ միշտ ունեցել եմ իմ տեսակետը յուրաքանչյուր հարցի շուրջ: Իսկ այդպիսի խոշոր քաղաքացիական ակտ, որ տեղի էր ունեցել, մանավանդ որ գունդը գրաված հայտնի մարդիկ իմ շատ սիրելի ու մտերիմ մարդիկ են, նրանց հետ կիսում էի քաղաքացիական այդ դիրքորոշումը, կիսում եմ նրանց հետ այդ պահանջները, դրա համար հայտնվեցի այդ հարթակում ու խոսեցի, ասացի իմ կարծիքն այդ ամենի մասին: Դա քաղաքացիական դիրքորոշում է… ես երբեւէ չեմ փորձի ինչ-որ մեկին մեղադրեմ, թե ինչու եմ ես անում, դու չես անում, որովհետեւ ամեն մարդ ապրում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում»,- ասաց դերասանուհին:
Անդրադառնալով իրեն ուղղված Երվանդ Ղազանչյանի այն «խորհրդին», թե եթե ասելիք ունես, մի հատ էլ պիես գրիր, տիկին Հովհաննիսյանը շարունակեց. «Մենք վերջերս չենք հանդիպել պարոն Ղազանչյանի հետ, նա չգիտի, որ ես ոչ թե մի հատ, երկու պիես ունեմ գրված ու երեք հատ էլ հեռուստատեսային սցենար»:
Ինչ վերաբերում է պարոն Ղազանչյանի այն դիտարկումներին, թե երբ Թամար Հովհաննիսյանը ԱՄՆ-ից վերադարձավ, Հասմիկ Պողոսյանը գնեց իր պիեսը ու այն մտավ թատրոնի խաղացանկ, նույնիսկ Սերժ Սարգսյանը ընդունեց նրան, տիկին Հովհաննիսյանն ասաց. «Այո, երբ նոր էի եկել, հանդիպեցի նախարարի հետ, բայց ինձ թույլ չեմ տվել պարոն Ղազանչյանին պատմել, շատ մեծ դժվարություն եմ ունեցել նախարարի հետ հանդիպելու, դա ամիսներ, նույնիսկ տարի է տեւել, անվերջանալի զանգեր են, որոնց պատասխանը չես ունենում, խնդրանքի անվերջանալի փորձեր են, մի հատ էլ այս կողմից, մի հատ էլ այն կողմից մոտենամ, նորից զանգեմ, այլ խոսքով ասած երկարատեւ ստորացումների, մեջք ծռելու գործընթաց է, որի միջով այսօր անցնում են մեր բոլոր արվեստագետներն առանց բացառության, եթե ուզում են լինել ասպարեզում»:
Երվանդ Ղազանչյանը ճիշտ է, երբ ասում է՝ ոչ մի ուրիշ թատրոն չարձագանգեց պիեսիս, Երվանդ Ղազանչյանը ոչ միայն ուզեց, որ Պարոնյանի խաղացանկում լինի այդ պիեսը, այլև թույլ տվեց, որ ես բեմադրեմ և ոչ մի միջամտություն չարեց, ոչինչ չխնայեց, պարզապես, քանի որ թատրոնը ամեն մի նոր բեմադրության համար միջոցներ չունի, դրա համար հուշեց ինձ ճանապարհը գնալ նախարարի մոտ: Շատ շնորհակալ եմ Երվանդ Ղազանչյանին, որ նա ինձ վստահեց: Նա, որպես բեմադրիչ, ինձ չգիտեր, բայց ինձ ասաց՝ բեմադրի ու տվեց ինձ լիակատար ազատություն… այդ պիեսը բեմադրելուց հետո ես ոչ մի աշխատանք չունեմ ու մասնագիտական կալանքի մեջ եմ գտնվում, քանի որ աշխատանք ունենալու ճանապարհը մեզ մոտ մեկն է՝ առաջին մարդու կամ առաջին տիկնոջ դաբռոն»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն, տիկին Հովհաննիսյանն ասաց, որ հանդիպման է գնացել ոչ թե իր պիեսի, այլ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի ճակատագրով մտահոգված. «Այդ թատրոնի ճակատագիրն ինձ խորապես մտահոգում է, որովհետեւ թատրոնի կենտրոնի գեղեցիկ շենքերից մեկն է, վախենում եմ, որ նույնիսկ շենքն այն ճակատագրին արժանանա, որին արժանացան բոլոր հին շենքերը: Այդ թատրոնն իմ կենսագրությունն է, իմ սերն է, իմ երեխան է, ահռելի ծրագրեր ունեմ այնտեղ իրականացնելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Երկու բան ունեմ ասելու։
1. Տեսնես կգա մի օր, որ դադարեցնեն Ստալինի պաշտամունքը? Ստալինը մարդկանց ուղեղներում կարծես նենց մի տեղ է զբաղեցրել, որ ոչինչով չես կարող քերել։ Միթե կարող է մի ժողովուրդ ունենալ այդպիսի հիշողություններ և նախանձով նայել Ստալինյան ժամանակներին?
2. Երկու օր առաջ ընկերներով խոսում էինք, ու ես պնդում էի, որ այլևս հեղինակություն ունեցող մարդիք չեն մնացել, որ մի դժվար ընդունելի բան ասեն ու ժողովուրդը լուռ ընդունի։ Այ այդ խոսքերիս համար զղչացի, երբ լսեցի պարոն Ղազանչյանին։
Թող Թամարը գնա Մհերի թատրոնը, քնաի որ շատ անմակարադակ ներակայացումներ են բեմադրվում, գուցեե մի բան անի: