Լրահոս
Օրվա լրահոսը

76 միլիոն դրամ՝ Պտղնի-Գետամեջ ճանապարհի հիմնանորոգման համար

Նոյեմբեր 23,2016 20:33

Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի օրակարգում ներառված է հանրապետության որոշ ճանապարհների հիմնանորոգման համար գումար հատկացնելու որոշման նախագիծը: Այս նախագծի հեղինակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է  Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի խնայված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 349 միլիոն դրամի չափով:

Նախագծում նշված է. «Ձյունառատ ձմռան եւ դրան հետեւած անձրեւների հետեւանքով հանրապետության մի շարք միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ճանապարհահատվածները դարձել են ոչ երթեւեկելի եւ խոչընդոտում են անվտանգ երթևեկության ապահովմանը:  Ուստի անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Մ-4-Պտղնի-Գետամեջ 4,925 կմ երկարությամբ ճանապարհահատվածի սողանքային երեւույթների հետեւանքների վերացման եւ անցանելիության ապահովման աշխատանքներ»:

Առաջարկվում է վերաբաշխված  349 միլիոն դրամից 76 միլիոնն ուղղել նշված օբյեկտի հիմնանորոգման եւ նախագծային աշխատանքներին,  իսկ  272 միլիոն դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդին: Շինարարական եւ  նախագծային աշխատանքների, տեխնիկական հսկողության ծառայությունների գնման ձեւը՝ «բանակցային ընթացակարգ հայտարարությամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930