2015թ. հունիսի 6-ին հաղորդել ենք Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի տարածքում վթարի ենթարկված մոսկվացի մոտոցիկլիստ Պավել Կուլիկովի մասին, ով անգիտակից վիճակում տեղափոխվել էր Նոյեմբերյան բժշկական կենտրոն:
Այսօր՝ նոյեմբերի 23-ին նրան հանդիպեցինք Նոյեմբերյանի ԲԿ-ում: ԲԿ-ի առաջ կայանած էր «Ֆոլկսվագեն» մակնիշի նրա մեքենան, որի քարշակում ավելի քան 1 տարի առաջ վթարի ենթարկված մոտոցիկլն էր: Պ. Կուլիկովը վթարից ջախջախված մոտոցիկլը նոյեմբերի 24-ին կտեղափոխի Մոսկվա:
Ավտովթարից հետո Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանը 3 անգամ վիրահատել է Պ. Կուլիկովին: Վերջինս մեկ ամիս բուժվել է Նոյեմբերյանի ԲԿ-ում, հիացած է բժշկական կենտրոնի բժիշկների եւ բուժքույրերի հոգատար վերաբերմունքով: Մոսկվացին ասաց, որ նոյեմբերյանցի բուժքույրերը իրենց տնից բերած ճաշերից գդալով էին իրեն կերակրում, շատ հոգատար վերաբերվում: 47-ամյա վարորդ, ամուրի տղամարդը վթարից դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ, սակայն կյանքից վհատված չէր երեւում: Զրույցի ժամանակ նա անկեղծորեն տարակուսեց, թե հայերն ինչու են Հայաստանից արտագաղթում,որ Մոսկվայում հայերն ավելի շատ են, ավելին, քան չինացիները:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ