Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե պատվեր լինի, միանշանակ կլինի իշխանության կողմից». ԲՀԿ քարտուղարը՝ մարզային TV-ների փակման վտանգի մասին

Նոյեմբեր 23,2016 18:15

«ԲՀԿ-ն համակարծիք է այս հիմնահարցերի հետ: Տեխնիկական եւ որակական խնդիրների լուծման ճանապարհները պետք է գտնել, ոչ թե մատնանշել, որ խնդիրներ կան, ու գործունեություն կասեցվի»,-մարզային հեռուստաընկերությունների գործել-չգործելու հարցի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանը, որը եւս այսօր մասնակցում էր «Հեռարձակման թվայնացումը եւ դրա հետ կապված մարտահրավերները մարզերում գործող հեռուստաընկերությունների համար» թեմայով քննարկմանը:

Խնդրեցինք մեկնաբանել մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների այն կարծիքը, թե ամեն մարզում միայն մեկ հեռուստաընկերությանը թվային հեռարձակման իրավունք տալը քաղաքական պատվեր է հիշեցնում: «Անձամբ նման տեղեկություններ չունեմ, բայց կարծում եմ՝ նման քաղաքական դրսեւորումներն արագ ի հայտ են գալիս, եւ դա ամենացանկալի դրսեւորումը կարող է լինել ընտրություններին ընդառաջ: Եթե պատվեր լինի, միանշանակ պետք է լինի իշխանության ներկայացուցիչների կողմից: Սա շատ վատ է անդրադառնալու ոչ միայն ՀՀ ներքին քաղաքական-հասարակական գործընթացների, այլեւ միջազգային հարթակներում մեր երկրին առնչվող գնահատականների վրա»,-ասաց Վահե Էնֆիաջյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930