Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեզուների տարածումը աշխարհում. ռուսերենը մեռնում է

Նոյեմբեր 23,2016 17:58

Օրերս Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպանը հայտարարեց, որ ռուսաց լեզուն հետխորհրդային երկրների շրջանում պետք է ստանա 2-րդ պետական լեզվի կարգավիճակ:

Թեև Հայաստանում, առայժմ, այդպիսի հեռանկարն անիրատեսական է, սակայն «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում որոշ տեղեկություններ հրապարակել աշխարհում տարբեր լեզուների տարածման մասին:

Այսպիսով, աշխարհում ամենաշատ մարդկանց համար մայրենի լեզուն չինարենն է, երկրորդ տեղում անգլերենն է, իսկ ռուսերենը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

untitled-1

Այնինչ, մայրենիից բացի, որպես 2-րդ օտար լեզու, աշխարհում ամենաշատը խոսում են անգլերեն, իսկ չինարենն այստեղ 2-րդ հորիզոնականում է:

untitled-2

Գումարային առումով, այս կամ այն կերպ (որպես մայրենի կամ օտար), թե անգլերենին և թե չինարենին տիրապետում է մոտ 1,5-ական միլիարդ մարդ: Երրորդը իսպաներենն է՝ մոտ 550 միլիոն մարդ: Ապա գալիս են արաբերենը (420 միլիոն), ֆրանսերենը (270 միլիոն), պորտուգալերենը (260 միլիոն): Ռուսերենին, այս կամ այն կերպ, տիրապետում է 220 միլիոն մարդ:

Ընդ որում, քանի որ բազմաթիվ հետխորհրդային երկրներում ռուսերենին տիրապետում են տարեց մարդիկ, իսկ երիտասարդները այլ լեզուներ են սովորում, կանխատեսվում է, որ 2025 թվականին ռուսերենը որպես մայրենի կամ երկրորդ լեզու իմացողների թիվն աշխարհում կլինի 200 միլիոնից քիչ: Այնինչ, տարածված մյուս լեզուների իմացողների թիվը միմիայն աճում է:

Ռուսերենի, որպես մայրենի լեզվի, դիրքերը ամենաթույլն են ըստ երկրների ցանկում: Այստեղ ռուսերենը զիջում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, արաբերենին, պորտուգալերենին, գերմաներենին, հոլանդերենին և անգամ սերբերենին:

untitled-3

Միակ չափանիշը, ըստ որի ռուսերենը հայտնվում է թոփ-հնգյակում, դա 2-րդ օտար լեզուն է ըստ երկրների: Դրանք, հիմնականում, հետխորհրդային երկրներն են, ուր մարդիկ ռուսերենին տիրապետում են անգլերենից լավ: Սակայն անգամ այդ երկրների մի մասում (մերձբալթյան երկրներում, Ադրբեջանում ու Վրաստանում) շուտով անգլերեն իմացողների թիվը կգերազանցի ռուսերեն իմացողներին:

untitled-4

         «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930