Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Sputnik-ը Եվրամիությանը կոչ է արել կանխել պետական գրաքննությունը

Նոյեմբեր 23,2016 17:46

Sputnik –ի ղեկավարությունը նամակ է հղել միջազգային կազմակերպություններին` խնդրելով միջոցներ ձեռնարկել ԵՄ–ի ընդունած բանաձևի հետևանքները կանխելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի, Sputnik-ի մամուլի ծառայություն. — Sputnik տեղեկատվական գործակալությունը կոչ է արել եվրոպական և ամերիկյան այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս զանգվածային լրատվական միջոցների ազատության օգտին, միջոցներ ձեռնարկել «ԵՄ ռազմավարական հաղորդակցությունները` որպես երկրորդ երկրների քարոզչության հակազդեցություն» բանաձևի հետևանքները կանխելու համար, որն ընդունվել է 2016թ-ի նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանի կողմից։ ԵՄ-ում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունները դադարեցնելու խնդրանքով համապատասխան նամակը` գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ստորագրությամբ, ուղարկվել է միջազգային կազմակերպություններ, ներառյալ` ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ և «Լրագրողներ առանց սահմանների»։ Բանաձևն ուղղված է ԵՄ-ում մամուլի ազատության սահմանափակմանը, որպես հետևանք, Եվրոպայում այնպիսի ԶԼՄ-ների գործունեության դադարեցմանը, ինչպիսին է Sputnik-ը։ Sputnik-ի նամակում, մասնավորապես, ասվում է. «Բանաձևն անմիջականորեն հարված է հասցնում մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ների, այդ թվում` Sputnik գործակալությանը, և նպատակ ունի դադարեցնել դրանք գործունեությունը Եվրամիությունում։ Ավելին` այդ բանաձևը հակասում է մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵՄ սեփական նորմատիվներին, ինչպիսիք են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի 19-րդ հոդվածը, Հիմնական իրավունքների մասին ԵՄ խարտիայի 11-րդ հոդվածը, ԵՄ արտաքին քաղաքականություն թվային ազատության ռազմավարություն մշակելու մասին 2012թ-ի դեկտեմբերի 11-ի բանաձևը»։ Sputnik գործակալության մամուլի ծառայությունը մեկնաբանել է բանաձևի ընդունումը. «Բանաձևը ԶԼՄ-ների ազատության և մարդու իրավունքների անմիջական խախտում է։ Դրա հետ կապված` մենք դիմել ենք մի շարք եվրոպական և ամերիկյան կազմակերպությունների` ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԵԱՀԿ, «Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաև բազմաթիվ մեդիախմբերի և արհմիությունների` կոչ անելով համերաշխություն ցուցաբերել և հանդես գալ այդ աղաղակող խտրականության և գրաքննության դեմ։

]Մենք կոչ ենք անում միջազգային մեդիահանրությանը, որի լիիրավ անդամն է նաև Sputnik-ը, միանալ մեզ և իրենց կարծիքը հայտնել այդ հարցի վերաբերյալ` պաշտպանելով ազատության և ժողովրդավարության արժեքները»։ Բանաձևում մի շարք անհիմն մեղադրանքներ կան, դրանցից մեկում էլ Sputnik-ի նման ԶԼՄ-ների գործունեությունը համեմատվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Sputnik-ը` որպես խոշոր մեդիաբրենդ և լրատվական կոնտենտի հեղինակավոր աղբյուր, այդ մեղադրանքն անիմաստ և անհեթեթ է համարում։ Մեկնաբանելով այդ համեմատությունը` Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ժան Լյուկ Շաֆհաուզերն ասել է. «Բանաձևի հեղինակը պետք է ամաչի, որ զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի և ԻՊ-ի միջև։ Առաջինն իրավական պետություն է, իսկ երկրորդը` ահաբեկչական կազմակերպություն։ Դրանք ընդհանուր ոչինչ չունեն»։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930