Նոյեմբերի 20-ին տեղեկացրել էինք, որ Բելֆասթում կայացած ՎԱԴԱ-ի հիմնադիրների խորհրդի նիստում հայտարարվել է, որ Ադրբեջանը, Բրազիլիան եւ Ինդոնեզիան չեն համապատասխանում կազմակերպության կոդեքսին:
Այսօր Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հակադոպինգային համաշխարհային գործակալության հիմնադիր խորհուրդը վերջնական որոշում է կայացրել, ըստ որի այդ երեք երկրները զրկվել են իրենց տարածքում որեւէ դոպինգ ստուգում իրականացնելու իրավունքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ