Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել էր, որ եթե սփյուռքի մեր հայրենակիցներից ամեն մեկը 1.000 դոլար բերի, ներդնի մեր բանկերը, տնտեսությունը ոտքի կկանգնի:
Aravot.am-ը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ առաջարկին: Նա պատասխանեց. «Ես ողջունում եմ այդ առաջարկը»:
Արա Աբրահամյանն ասաց, որ ինքն էլ արդեն 20 տարի է՝ առաջարկում է, որ նախագահին կից սփյուռքից լինի խորհուրդ. «Մարդիկ գան, այստեղ նստեն աշխատեն: Դե պատկերացրեք, որ մի 30 մարդ 30 պետությունից այստեղ նստի խորհրդական նախագահին կամ վարչապետին, ինչ կլինի մեր երկրի վիճակը՝ 30 կուլտուրա, 30 գիտություն, 30 նոր միտք: Ասում եք՝ ծրագրերից մեկը, ծրագիրը դա է, որ պետք է լինի»:
Արա Աբրահամյանը վստահեցրեց, որ Հրանուշ Հակոբյանը շատ լավ է աշխատում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ