«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն արտադրում է կաթնամթերք՝ «Մարիաննա» ապրանքանիշով, շուրջ 20 տարի:
Վերջին տարիներին ընկերությունը նախապատրաստվում է արտահանել իր ապրանքատեսականին: Այդ նպատակով մասնակցում է միջազգային մի շարք ցուցահանդեսների և ունի արտահանման պայմանավորվածություններ: ՌԴ արտահանելու համար ձեռք են բերվել համաձայնագրեր ռուսաստանյան մի շարք առևտրային կազմակերպությունների հետ: Արտահանման գործընթացի կազմակերպման ընթացքում հայտնի է դարձել, որ «Մարիաննա» ապրանքանիշը գրանցված է Ռուսաստանում գործող «Дебор» ՍՊԸ կողմից և հանդիսանում նրա սեփականությունը, սակայն այն չի զբաղվում կաթնամթերքի արտադրությամբ:
Երեկ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը (արտադրանքի «արգելքի», «ոչնչացման») բոլորովին կապ չունի մեր արտադրանքի որակական հատկանիշների հետ: Ավելին, «Մարիաննա» ապրանքանիշով արտադրանքի ոչ մի խմբաքանակ չի արտահանվել և չի վաճառվել ռուսաստանյան շուկայում, հետևաբար որևէ արգելքի կամ ոչնչացման մասին խոսք լինել չէր կարող: Որակական հատկություններով «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքը համապատասխանում է և’ Հայաստանի, և’ Ռուսաստանի՝ ԵՏՄ, ստանդարտների պահանջներին:
Հավելենք, որ մեր ընկերությունը իրավունք ունի արտահանել իր արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն, բայց առանց իր ապրանքային նշանի (լոգոյի) մակնշման: Արգելքը վերաբերվում է զուտ այս ապրանքային նշանին՝
Կարդացեք նաև
Այս պարզաբանումը կտա այն հարցերի պատասխանները, որոնք անհանգստացրել են մեր սպառողներին:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ