Առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանն այսօր դիմում է ներկայացրել խորհրդականի պաշտոնից ազատվելու: Տիկին Խաչատրյանը, որը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինն է, եւ դեռեւս նախկին նախարար Արմեն Մուրադյանի պաշտոնավարման օրից է այս պաշտոնում, ըստ պաշտոնի, պետք է խորհուրդներ տար զինվորականների, նրանց առնչվող ֆինանսական եւ տնտեսական հարցերով:
Տիկին Խաչատրյանի` դիմում ներկայացնելու լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Սակայն Ռուզաննա Խաչատրյանի` աշխատաքանքից ազատման հրամանը կլինի 3 օրը լրանալուց հետո միայն, քանի որ, ըստ օրենսդրության, նա երեք օր ժամանակ ունի մտածելու եւ դիմումը հետ վերցնելու:
Այս պահի դրությամբ տիկին Խաչատրյանի անունը դեռեւս զետեղված է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի խորհրդականների շարքում:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը Լեւոն Ալթունյանի նշանակվելուց հետո մեկնել էր արձակուրդ եւ, ըստ այդ օրերին շրջանառվող տեղեկությունների, նա այլեւս չէր վերադառնալու աշխատանքի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ