Երևան, 23 նոյեմբերի 2016թ. — «Օձունի նոր կյանք» ծրագիրը շարունակում է ներկայացնել «Օձուն. փրկության պատմություն» տեսաշարը:
Օձունի փրկության ծրագիրը բացառիկ էր իր ձևաչափով. պետության և բարերարի ընտրված համագործակցությունը փլուզման վտանգից փրկեց վաղքրիստոնեական հայ ճարտարապետության գլուխգործոցը: Վերջին անգամ 19-րդ դարում մարդու միջամտություն տեսած Օձունի տաճարը անկախությունից ի վեր հայտնվել էր կործանման եզրին: Միջին ուժգնության երկրաշարժ, և այն կդասվեր ողջ Հայկական լեռնաշխարհով սփռված մեր փառավոր անցյալի ավերակների շարքին: «Օձունի նոր կյանք»-ը հեռու պահեց սրբավայրն այդպիսի ապագայից:
«Օձունի փրկության պատմություն» շարքի հերթական մասում վերականգնող-շինարար Լեվիկ Ղուկասյանը պատմում է եկեղեցու երկրորդ հարկի ավանդատների վերականգնման մասին:
Կարդացեք նաև
«Օձունի նոր կյանք» ծրագրի մամուլի բաժին