Այսօր Aravot.am-ը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայից՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ մամուլում շրջանառվում էր, որ վարչապետի օգնականների եւ խորհրդականների նշանակումներում ինքը մեծ դեր է ունեցել, ինչին ի պատասխան, պարոն Հարությունյանն ասաց, որ ինքը ոչ մի առնչություն չունի վարչապետի կատարած նշանակումներում:
Մեր հարցին՝ արդյոք վարչապետի օգնականների եւ խորհրդականների շրջանում ընկերներ չունի՞, պարոն Հարությունյանը պատասխանեց՝ «Այնտեղ շատերին եմ ճանաչում: Երեւանը փոքր քաղաք է, բոլորին եմ ճանաչում, շատերին եմ ճանաչում, դա ընդհանրապես չի ենթադրում, որ նրանք այնտեղ են, քանի որ իմ ընկերներն են»:
Aravot.am-ի այն հարցին էլ՝ որպես փեսա, վարչապետի հետ աշխատելը հե՞շտ է, ասում են՝ Կարապետյանն իր փեսային ավելի մեղմ է վերաբերվում, ի տարբերություն կառավարության այլ անդամների, պարոն Հարությունյանի պատասխանը՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ