Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթում ԱԻՆ-ը հետազոտել է 120 բենզա և գազալցակայաններ. ստուգումները շարունակվում են

Նոյեմբեր 23,2016 15:20

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեցին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ տեսչության կողմից հանրապետության բենզա և գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքները, ինչպես նաև՝ հայտնաբերված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այս տարվա նոյեմբերի 14-ից սկսած հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 120 բենզա և գազալցակայաններում: Դրանցից 115-ի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ 3 դեպքում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործում:

Ա. Մկրտչյանի խոսքով բենզալցակայանները հիմնականում կառուցվել են 1990 և 2000-ական թվականներին. վերջին տարիներին բեզալցակայաններ չեն հիմնվել. ավելի շատ կառուցվել են գազալցակայաններ: Նա բենզալցակայաններում արձանագրված հիմնական թերություններից առանձնացրեց հետևյալ խնդիրները.

պահպանված չեն բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունները,

արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով,

բենզալցակայանների սյունակները մայթերի կամ բանուկ մասերի եզրերին տեղադրելը,

օբյեկտներն ապահովված չեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներով,

էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների համաձայն:

Ա. Մկրտչյանը նշեց, որ տեսչությունը, ձգտելով հնարավորինս չխոչընդոտել տնտեսվարող սուբյեկտների աշխատանքներին, մշտապես կիրառում է նախազգուշացման պրակտիկան, իսկ սկսված վարչական վարույթները կարճում՝ եթե իրավախախտումները վերացվում են արդեն վարույթի ընթացքում:

Քանի որ արձանագրված թերությունները լուրջ մոտեցում են պահանջում, որոշում է կայացվել վարչական վարույթները կասեցնել մինչև 2017 թ.՝ հաշվի առնելով այն, որ դրանք վերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Խախտումներ ունեցող օբյեկտներին տրվել են կարգադրագրեր՝ կոնկրետ նշելով թերությունները. դրանք չվերացնելու դեպքում տնտեսվարողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, – ընդգծեց Ա. Մկրտչյանը:

Ա. Մկրտչյանը ավելացրեց նաև, որ անցած տարի հանրապետության ողջ տարածքում իրականացվել են ստուգումներ գազալցակայաններում: Նրա հավաստմամբ՝ գազալցակայաններում ավելի բարվոք վիճակ է, քան բենզալցակայաններում, ինչի մասին են վկայում նաև տարիների ընթացքում կատարված հետազոտությունների արդյունքները :

Ն. Գրիգորյանը նշեց, որ ձեռք բերված արդյունքները խոսուն վկայություն են տարիների հետևողական աշխատանքի: Նրա խոսքով՝ ոլորտը մշտապես գտնվել է ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում և հենց նախարարի հանձնարարականով հետազոտություններ են կատարվել և ներկայումս էլ իրականացվում են:

Նախկինում Երևանում գործում էին շարժական գազալցակայաններ, որոնք մեծ վտանգ էին ներկայացնում մեր քաղաքացիների համար: 2010 թ.-ին կատարված հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվեց կարճ ժամանակահատվածում քաղաքն ազատել այդ խիստ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներից,- հավելեց Ն. Գրիգորյանը:

Նշենք, որ եթե 2008 թ.-ի դրությամբ հանրապետության բենզալցակայաններում արձանագրվել է 13 արտակարգ պատահար (հրդեհ և պայթյուն), ապա 2016 թ.` 3 դեպք:

2008 թ.-ին գազալցակայաններում տեղի է ունեցել 25 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 8 մարդ, ապա 2016 թ. գրանցվել է 9 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 2, վնասվածքներ ստացել 6 մարդ:

ԱԻՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930