Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը ֆեյսբուքում ճանաչել է իրեն ծեծող, գլխին հարվածող եւ ուշագնացության հասցնող ոստիկանին

Նոյեմբեր 23,2016 15:12

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր Հայաստան» միավորման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստի ընթացքում մեծ էկրանի վրա նախ դիտեցին պաշտպանական կողմի տրամադրած տեսանյութերը եւ հարցաքննվեց «Նոր Հայաստան» շարժման աջակից, վկա Սեւակ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները տոնածառի հանդերձանքով փորձել էին մտնել Ազատության հրապարակ եւ միջադեպ էր եղել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ:

gevorg-safaryani-dat-5Վկան դատարանում ասաց, որ Գեւորգ Սաֆարյանին ճանաչում է 1.5 տարի, ծանոթացել է «Նոր Հայաստան» շարժմանն աջակցելու ընթացքում, որպես մարդ միայն դրականը կարող է ասել՝ իր կեցվածքով եւ գաղափարով: Նրա պատմելով՝ «2015-ի դեկտեմբերի 31-ին գնացել ենք Ազատության հրապարակ մեր համախոհներով, աջակիցներով՝ միասին նշելու Նոր տարվա տոնը: Մի քանի հոգով իջել ենք Օպերայի ավտոկայանատեղի»:

Նա պատմեց, թե ինչպես են տոնածառի տեղադրմանը խոչընդոտել ոստիկաները, իրեն գցել են գետնին, Գեւորգ Սաֆարյանը փորձել է հարթել միջադեպը, ոչ մի հարված չի եղել իր կողմից, ընդամենը մասնակիցներին եւ ոստիկաններին փորձել է խաղաղեցնել: Հետո տեսել է, թե ինչպես են ոստիկանները խոչընդոտել եւ հարվածել Հովհաննես Ղազարյանին, ոտքով պատնեշ են արել, Հովհաննես Ղազարյանը ընկել է գետնին:

Վկան ասաց, որ Գեւորգ Սաֆարյանին կալանավորելու պահին գիտակցության մեջ չի եղել, ուշագնաց է եղել մինչ այդ՝ ոստիկանների հարվածից. «Կարմիր բերետավորները պարանոցիցս սեղմել են, հայհոյանք են հասցրել, քաշ տվել դեպի հրապարակի ծառերի կողմը»:

Հարցին՝ ո՞վ է հարվածել, ճանաչո՞ւմ եք այդ ոստիկանին՝ նա պատասխանեց, որ հետագայում տեսել է ֆեյսբուքում, դեմքով ճանաչել է, իր անունն է Վարդան Ապրեսյան: Նա իր նախաքննական ցուցմունքում էլ նշել էր, թե ինչպես է ոստիկանը բռունցքով հարվածել իր գլխին ու քաշ տալով տարել, որի ընթացքում ինքը ուշագնաց էր եղել:

gevorg-safaryani-dat-4Հետո վկան ասաց, որ իրեն ուշքի է բերել Գեւորգ Սաֆարյանը, ասել՝ «Սեւակ ջան, հանգստացի, ամեն ինչ լավ ա»:

Դատավորը գտավ, որ այս վկայի նախաքննական եւ դատարանում հրապարակած ցուցմունքների միջեւ էական հակասություն կա:

Այս մասին մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930