Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան հյուրանոցի հետ համատեղ ներկայացրեցին Չարենցին նվիրված «Սենյակ N 328» միջոցառումը:
Հյուրանոցում Չարենցի սենյակի անվանակոչման և բացման հանդիսավոր արարողությունը ուղեկցվեց Երևան հյուրանոցում Չարենցի ապրած տարիները ներկայացնող ուշագրավ ցուցադրությունով: Միջոցառմանը ներկա էին անվանի մարդիկ և հատուկ հյուրն էր`Լաուրա Աֆրիկյանը:
Սենյակ-թանգարանն ամեն ինչ կպատմի հյուրերին Չարենցի և նրա գործունեության մասին: Միջոցառումը պատշաճ իրականացնելու համար Չարենցի տուն-թանգարանից գրքեր, նկարներ, անձնական որոշ իրեր տեղափոխվել են հյուրանոց, որոնք չարենցյան շունչ ու կոլորիտ էին ստեղծել: Այս գաղափարը ` հյուրանոց ժամանած յուրաքանչյուր այցելուի, կծանոթացնի անվանի բանաստեղծի կյանքի պատմությանը և նրա ստեղծագործություններին:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն