Լրահոս
Օրվա լրահոսը

54 մլն. դրամ Կարեն Վարդանյանի կողմից նորածինների փրկությանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2016 14:09

Նորածինների մահվան դեպքերը նվազեցնելու համար «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկային նվիրել է 34 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ճապոնական 2 ամենագնաց` ռեանիմոբիլ, հավելյալ ձմեռային անվադողերով:

Մեքենաները կահավորված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու հարմարեցված են հայաստանյան ճանապարհներին: Խնդիրներով ծնված նորածիններին ընդունելու համար բաժանմունքի տարածքն արդեն չէր բավականացնում: Նորածնային վերակենդանացման եւ պաթոլոգիայի բաժանմունքները ընդլայնելու եւ նորոգելու համար բարերարը տրամադրել է նաեւ 20 միլիոն դրամ: Կլինիկայում տարեկան բուժօգնություն են ստանում ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող, 600-ից ավելի նորածիններ ոչ միայն Հայաստանի բոլոր ծննդատներից, այլև Արցախից: Ընդհանուր գումարը կազմել է 54 մլն. դրամ:

https://www.youtube.com/watch?v=GgMg9mM8IZ4&feature=youtu.be

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930