Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի հատ թաշկինակ տվեք, որ արցունքները մաքրի». «Ա1+» (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2016 13:50

«Էս երկրի վիճակը՝ վիճակ չէ, բայց բոլորը քննարկում են միայն 1000 դրամի հարցը, իրեն հարգող երկրի համար դա ամոթ բան է»,-կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, բայց միեւնույն ժամանակ հավելում, որ իշխանությունն էլ 1000 դրամները հավաքագրելով սխալ քայլ է անում. «Երկիրը գտնվում է ծանր վիճակում, ու իշխանությունները ասում են փող տվեք զինվորին պահելու համար, սա ուղղակի ամոթ է, ես ամաչում եմ այս խոսակցությունների համար: Եթե էդքան հուզված էիք, նայեք, որ ՊՆ-ի 100,000- անոց ավտոներն ավելի շատ են, քան աշխատողների թիվը: Ո՞նց կլինի այդպես: Նա ով երազել է հարեւանի սամակատը քշի հիմա 100,000-անոց ավտո է քշում: Հիմա պարզապես ենթադրում եմ, որ էնտեղ խելոք մարդիկ են նստած մտածում են դե միշտ խաբել ենք մարդկանց, հիմա էլ կխաբեն, թող մի քիչ էլ խոսեն»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը համաձայնեց՝ ճղճիմ է քննարկել 1000 դրամի հարցը, նաև այն, որ ով գողացել է, պիտի հետ վերադարձնի, սակայն նկատեց՝ այս նախագծով ազգն ու պետությունը որոշակի սիմվոլիկ մասնակցություն են ունենում բանակի պաշտպանության հարցում. «Օրենքը կարող է ընդունվի պարտադիր սկզբունքով, սակայն հետո կարող են ասել՝ ով չի ցանկանում, թող դիմում գրի, դուրս գա: Դե կտեսնենք, քանի հոգի այդպես դուրս կգա»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930