Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաները մահացել են. 3 տարին համարժեք պատիժ չէ». փաստաբանը՝ «բժշկուհու գործի» մասին

Նոյեմբեր 23,2016 13:24

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է  թողել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, համաձայն որի՝ «Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել 4-ամյա Էրիկ Ամիրխանյանի, 3-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան համար եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման:

Դատարանն այսօր մերժեց տուժողներից Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի  փաստաբան Անի Չատինյանի՝ պատժի մասով ներկայացրած բողոքը:

«Գտնում ենք, որ նշանակված պատիժը համարժեք չէ կատարված արարքներին, քանի որ երկու դրվագով էր քրեական գործ հարուցված: Կյանքի իրավունք է խախտվել՝ երեխաները մահացել են…այդ հանցագործությունների համար 3 տարի պատիժը չի բխում պատժի նպատակներից: Այդ 3 տարին անգամ սոցիալական արդարությունը վերականգնելու համար հիմք չի կարող հանդիսանալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անի Չատինյանը:

Այնուամենայնիվ, փաստաբանը կարծում է, որ վճռաբեկ բողոք կներկայացնի. «Այդ պատիժը չի կարող հանգեցնել պատժի նպատակների պատշաճ իրականացմանը: Օրենքի պահանջն է, որ երբ անձը գտնվում է պետության վերահսկողության ներքո, պետությունը պարտավոր է գործողություններ իրականացնել՝ կյանքի իրավունքի պաշտպանության համար: Այդ իրավունքն արդեն իսկ խախտվել է, ուստի պետք է լինի համարժեք պատիժ, պատշաճ հետաքննություն, տրամադրվի համարժեք փոխհատուցում: Փոխհատուցման հարցին մենք այլ դատարանով կանդրադառնանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930