Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ-ն հայտնաբերել է խախտումներ. իրականացվում են դիտարկումներ

Նոյեմբեր 23,2016 13:21

«Հետք»-ը դիմել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ նոյեմբերի 14-ին իրացման ցանցից նմուշառումներ կատարելու և տեղական արտադրության բժշկական երշիկների տեսականին (լրատվամիջոցի ընտրությամբ) փորձաքննության ենթարկելու առաջարկով:

Քանի որ պետական վերահսկողության ժամանակ սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով փորձաքննությունների մրցույթը շահել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան, նույն օրը նմուշառված երշիկները ներկայացվել են հենց այդ լաբորատորիա: «Հետք»-ը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն նմուշներն իր ընտրությամբ պետք է հանձներ հավատարմագրված մեկ այլ լաբորատորիա: Դիտարկման օրը, սակայն, «Հետք»-ը նմուշներ չի վերցրել և այլ լաբորատորիա չի ներկայացրել:

Փորձաքննության արդյունքներով՝ ամբողջական փաթեթավորված «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկը և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկը մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին, որի հիման վրա Ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ: Ծառայության պետի հրամանով՝ նշված ընկերություններում իրականացվում են դիտարկումներ՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

«Աթենք» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» եփած բժշկական երշիկի, «Բեկոն» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության բժշկական «Ընտանեկան» երշիկի և «Աթենք» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Գանձասար» բժշկական եփած երշիկի նմուշներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Հավելենք, որ նմուշառված կտորով երշիկները լաբորատոր հետազոտությունների համար հիմք չեն կարող հանդիսանալ, քանի որ դրանք նմուշառման ժամանակ արդեն ունեն երկրորդային աղտոտվածություն: Ծառայությունը հետագայում կանդրադառնա նաև այս խնդիրներին:

ՍԱՊԾ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930