Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանությունը պետք է ներողություն խնդրի ու անցնի առաջ». «Ա1+» (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2016 13:03

Պաշտպանության նոր նախարարը, որ պետք է հաստատվեր դրական գործերով, մտավ քաղաքականություն «1000 դրամի» նախագծով ու նրա իմիջը սասանվեց: Կարծում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ու հավելում, որ նախագիծը նաեւ սպառում է բանակի հանդեպ հավատը. «Հայաստանում շատ քիչ արժեքներ կան, մարդիկ միմյանց չեն հավատում, բայց զինվորին հավատում են: Իսկ հիմա այդ հավատը դնել այդպիսի պայթունավտանգ վիճակում ցավալի է ու սխալ»:
Եթե բանակին գումար էր անհրաժեշտ, ապա ըստ Անուշ Սեդրակյանի, պետք էր հետեւյալ քայլերն անել. «Պետք էր քննել, թե ինչպես է լինում, որ զինվորը կռվում է հին զենքով ու զինվորին պահելու փող չկա»:

ԳՄ պատգամավոր Ազատ Արշակյանն էլ առաջարկում է այդ գումարները գանձել, ոչ թե զինվորականներից, բժիշկներից, մանկավարժներից, այլ շքեղ առանձնատներ ունեցողներից. «Չի կարելի այդքան մեծ տարբերություն դնել աղքատների, միջին խավի եւ օլիգարխների միջեւ»:


Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930