Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հանդիպել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով վարչության մամուլի հաղորդագրությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյակի տոնակատարության շրջանակներում:
Կողմերը մտադրություն են հայտնել շարունակել նմանատիպ հանդիպումները՝ միջնորդների ներկայությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ