Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում անցկացվում է «Մեթոդական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀԿ-ներին և երիտասարդներին» ծրագիրը

Նոյեմբեր 23,2016 12:52

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2016 թվականի նոյեմբերի 21-23-ը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում իրականացնում է «Մեթոդական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական կազմակերպություններին և երիտասարդներին» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է մեթոդական, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության ոլորտի համապատասխան աշխատակիցներին, ԼՂՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններին, ուսանողական խորհուրդների անդամներին, երիտասարդներին, խթանել նրանց գործունեությունը, զարգացնել կարողություններն ու հմտությունները:

Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, ոլորտում գործող իրավական ակտերը, երիտասարդության ոլորտում միջ¬պետական, միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգին (www.cragrer.am): Ներկայացվել են նաև ծրագիր գրելու հմտությունները, արդյունավետ և սահմանված չափանիշներին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման և ներկայացման ձևերը:

Ծրագրի մասնակիցներն այցելել են Գյումրու երիտասարդական պալատ, «Մհեր Մկրտչյան» թանգարան, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ:

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, գործընկերային կապերի հաստատման և խթանման նպատակով կկայանա հանդիպում Գյումրիում գործող ուսանողական խորհուրդների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների հետ՝ քննարկելու հետագա համագործակցության զարգացման ուղիներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերի և միջոցառումների հնարավորությունը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930